14 նոյեմբերի 2020
ԱռԵՎտրական գործունեությանն առնչվող հարցերի պատասխանները մեկ վայրում
Մշակվել է ՀՀ-ում առԵՎտրական գործունեության հարկային ուղեցույցը

Համաշխարհային Բանկի կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակներում մշակվել է ՀՀ-ում առևտրական (առք ու վաճառքի) գործունեության հարկային ուղեցույցը:

Այն կնպաստի ՀՀ-ում առևտրական գործունեություն իրականացնող հարկ վճարողների հարկային օրենսդրության դրութների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և հարկային կարգապահության բարելավմանը: Ուղեցույցն անդրադառնում է  ոլորտը կարգավորող հարկային օրենսդրության դրույթների կիրառմանը, միևնույն ժամանակ, այն հագեցած է գործնական օրինակներով՝ ըստ յուրաքանչյուր հարկման համակարգի:

Ուղեցույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
https://www.petekamutner.am/Shared/Documents/Publications/th_uxecuyc_arevtur.pdf