19 ապրիլի 2019
ՀՀ ՊԵԿ պատվիրակության այցը Վրաստան
Քննարկվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի ԵՎ Վրաստանի ֆինանսների նախարարության միջԵՎ համագործակցության հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի ու Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Էդվարդ Հովհաննիսյանի՝ Վրաստանի Հանրապետություն այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների փոխնախարարներ Լերի Բարնաբիշվիլիի և Լաշա Խութիշվիլիի հետ: Քննարկվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև համագործակցության վերաբերող հարցեր: Այնուհետև Վրաստանի ֆինանսների նախարարության կազմում գործող Քննչական ծառայությունում կայացել է հանդիպում ղեկավար անձնակազմի հետ` ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլի գլխավորությամբ: Ստորաբաժանումը զբաղվում է տնտեսական հանցագործությունների բացահայտմամբ, կանխմամբ և քննությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հուշագիր ստորագրելու մասին, որը կվերաբերի միջազգային պայմանագրերով նախատեսված տեղեկությունների օպերատիվ փոխանակմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն բոլոր խնդրահարույց հարցերին, որոնք առաջանում են տնտեսական հանցագործությունների, մասնավորապես՝ հարկային հանցագործությունների քննության ժամանակ: