19 փետրվարի 2009
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է. ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող փաստաթղթերը ենթակա չեն մաքսային ձԵՎակերպումների
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները ԵՎ ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ա» կետը` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես պարզաբանում է...
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները և ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ա» կետը` ՀՀ ԿԱ պետական  եկամուտների կոմիտեն պաշտոնապես պարզաբանում է, որ ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն` ապրանքներ են համարվում ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր տեսակի առարկաները, իրերը, այլ գույքը, այդ թվում` արժույթը, արժութային արժեքները, էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիան, ինչպես նաև փոխադրամիջոցները, բացառությամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «բ» կետով սահմանված տրանսպորտային միջոցների:

ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող փաստաթղթերը` լիցենզիաներ, օգտագործման իրավունքներ, թույլտվություններ, հաշիվ-ապրանքագրեր և այլն, ապրանքներ չեն համարվում և  ենթակա չեն մաքսային ձևակերպումների: