23 փետրվարի 2009
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 19 դեպքով հաստատել ԵՎ բանկեր է ներկայացրել 14 միջնորդագիր, որոնց միջոցով վերականգնված վավերապայմաններ ԵՎ հատուկ համարներ ունեցող քաղաքացիները կարող են ստանալ իրենց պարգԵՎավճարները
ՀԴՄ կտրոններով վիճակահանության անցկացման գործընթացի վարչարարության ընթացքում ի հայտ եկող կամ առկա ընթացիկ խնդիրները շարունակաբար կանոնակարգվում են, ԵՎ դրանք համակարգելու համար ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով ստեղծվել է վիճակահանության վարչարարության աշխատանքային խումբ:
ՀԴՄ կտրոններով վիճակահանության անցկացման գործընթացի վարչարարության ընթացքում ի հայտ եկող կամ առկա ընթացիկ խնդիրները շարունակաբար կանոնակարգվում են, և  դրանք  համակարգելու համար ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով ստեղծվել է վիճակահանության վարչարարության աշխատանքային խումբ: Փետրվարի 23-ին  լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային հաշվառման և հսկողության ընթացակարգերի բաժնի պետ Արթուր Մանուկյանը, ներկայացրել է շահած ՀԴՄ կտրոնների վավերապայմանների և հատուկ համարների վերականգնմանն ուղղված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք քննարկվել են այդ աշխատանքային խմբի  կողմից: Արդյունքում, ներկայացված 19 դեպքերից հաստատվել է բանկ ներկայացվող 14 միջնորդագիր, որի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ իրենց պարգևավճարները: Դրանցից մեկը վերաբերել է 20 հազար, իսկ մնացածը` 5000-ական դրամ շահումներին: Դեռևս ստուգվում են մեկական 500 հազար և 20 հազար դրամ, ինչպես նաև 3 հատ 5000 դրամ շահած կտրոնների արժանահավատությունը: Ըստ Ա. Մանուկյանի, առաջին վիճակահանությունից հետո պարզվել է, որ կտրոնները թերություններով տպելու փաստերից բացի, շատ են դեպքերը, երբ քաղաքացիներն իրենք են անզգուշորեն վնասում կտրոնները: Առաջին վիճակահանության արդյունքում շահած կտրոնների մոտ 1%-ի դիմային մասում անընթեռնելի է եղել  մեկ կամ մի քանի վավերապայման:

Հարկային հաշվառման և հսկողության  ընթացակարգերի բաժնի պետը հորդորել է հարկ վճարողներին ավելի խնամքով վարվել կտրոնների հետ և հետևողական լինել դրանց վրա գնումների իրական արժեքը ֆիքսելու հարցում, ինչով, շահելու դեպքում, պայմանավորված է լինելու բոնուսի տրամադրումը: