Հայ
Eng
Рус
080 001 008
+(374)60 844 444
COVID-19
ՀՀ ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ առաքելություն
ՀՀ ՊԵԿ պատմություն
ՀՀ ՊԵԿ կանոնադրություն
Կադրերի ռեզերվ
Հայտարարություններ
Աշխատատեղեր
Դիմորդ
Տեղեկատվություն
Ծրագրեր ԵՎ գործունեության հաշվետվություններ
ՀՀ ՊԵԿ բարեփոխումների ծրագրեր
Բյուջե ԵՎ հաշվետվություններ
Վիճակագրություն
Հարկային վիճակագրություն
Մաքսային վիճակագրություն
Հրապարակումներ
ՀՀ ՊԵԿ տարեկան հաշվետվություն
Հարկային ԵՎ մաքսային համառոտագիր
Այլ հրապարակումներ
Տեղեկատվության ազատություն
Տեղեկատվության ազատության ապահովում
Տեղեկատվություն տրամադրելու կարգ
Անձնական տվյալների մշակման ուղեցույց
Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու
Հարցումների ԵՎ դիմումների վիճակագրություն
Հեռախոսազանգերի կենտրոն-բաժին
Դիմումների, բողոքների ԵՎ հարցումների վերաբերյալ հաշվետվություն
Գաղտնազերծված փաստաթղթեր
Օգտակար տեղեկություններ
Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտ
Օգտակար հղումներ
ՀՀ ՊԵԿ քաղաքացիական ծառայության պաշտոններ
Միջազգային հարաբերություններ
Միջազգային նորություններ
Միջազգային համագործակցություն
Երկկողմ համագործակցություն
Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ
Միջազգային պայմանագրեր
Միջազգային հարկային պայմանագրեր
Միջազգային մաքսային պայմանագրեր
Միջազգային պայմանագրերի կիրառում
Օտարերկրյա հարկային ԵՎ մաքսային մարմինների կայքեր
Էլեկտրոնային ծառայություններ
Հարկային էլեկտրոնային ծառայություններ
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ
Էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտների կողմից ԱԱՀ-ի վճարման համակարգ
Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի ԵՎ գրքերի դուրս գրման համակարգ
Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ
ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգ
Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ
Հարկային օրացույց
Նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ
Դրոշմապիտակների վերագրման էլեկտրոնային համակարգ
Դրոշմավորված ապրանքների նույնականացման համակարգ
Էլեկտրոնային փոստային առաքման համակարգ
Մաքսային էլեկտրոնային ծառայություններ
ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ (2020թ-ից գործող դրույքաչափերով)
Ներքին տարանցման փնտրման համակարգ
ԵԱՏՄ տարանցման փնտրման համակարգ
Առցանց նամակագրության համակարգ
Տեղեկատվական տվյալների անվտանգության, գաղտնիության ԵՎ պահպանման ապահովում
Լրատվական բաժին
Նորություններ
Տեսադարան
Ֆոտոդարան
COVID-19
Կապ լրատվական բաժնի հետ
Հետադարձ կապ
Դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Հեռախոսազանգերի կենտրոն
Քաղաքացիների ընդունելություն
Հետադարձ կապի պատասխանատուներ
Նորություններ
25 փետրվարի 2009
Խոշոր հարկ վճարողների մոնիթորինգի ցուցանիշներ*
Հարկային բարեփոխումների 2008-2011թթ յոթ նպատակներից է` խոշոր բիզնեսի ճիշտ, լիարժեք ԵՎ ժամանակին հարկման ապահովումը: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից այս տարի արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ, ուղղված խոշոր հարկ վճարողների նկատմամբ վերը նշված նպատակի իրականացմանը:
Հարկային բարեփոխումների 2008-2011թթ յոթ նպատակներից է` խոշոր բիզնեսի ճիշտ, լիարժեք և ժամանակին հարկման ապահովումը: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից այս տարի արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ, ուղղված խոշոր հարկ վճարողների նկատմամբ վերը նշված նպատակի իրականացմանը:
Դրանցից հարկ է առանձնացնել.
խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության ստեղծումը նախկինում գործող չորս ոլորտային հարկային տեսչությունների փոխարեն,
խոշոր հարկ վճարողների մոնիթորինգի ամփոփ ցուցանիշների հրապարակումը,
2009 թ. հունվարին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 300 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունները:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն կարևորում է խոշոր հարկ վճարողների հետ տարվող աշխատաքների թափանցիկությունը: Այդ նպատակով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հրապարակում է խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից սպասարկվող հարկ վճարողների (թվով` 325) մոնիթորինգի ամփոփ ցուցանիշերը.
Խոշոր հարկ վճարողների մոնիթորինգի ամփոփ ցուցանիշներ
Ցուցանիշների ընդհանուր վերլուծությունը վկայում է, որ 2008 թվականի ընթացքում արձանագրվել է խոշոր հարկ վճարողների ամփոփ հիմնական ցուցանիշների աճ, բացառությամբ դեկտեմբեր ամսվա արդյունքների: Վերջինս ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մասնագետների կարծիքով` նախևառաջ կապված է համաշխարհային ֆինանսական (տնտեսական) ճգնաժամի հետևանքների հետ, ինչը Հայաստանում զգացվում է դեռևս անցած տարվա աշնանից:
2008թ. դեկտեմբեր ամսվա աճի տեմպերի նվազեցումը պայմանավորված է նաև 2008թ. տարեվերջին լեռնաարդյունահանման ոլորտի մի շարք խոշոր կազմակերպությունների իրացման շրջանառությունների կտրուկ նվազեցմամբ, որի արդյունքում 2007թ. դեկտեմբերի համեմատությամբ միայն 5 լեռնաարդյունահանման ձեռնարկություններում** արտահանման ծավալները նվազել են 5031,6 մլն. դրամով կամ 50,8%-ով, իսկ պետական բյուջե վճարված հարկերը և պարտադիր այլ վճարները նվազել են 4602,7 մլն. դրամով կամ 78,3%-ով: Այսպիսով, եթե 2008թ. տարեկան կտրվածքով առկա է արտահանման ծավալների 0,6%, իրացումից հասույթի 14,2%, հավաքագրված հարկերի և այլ պարտադիր վճարների 12% աճ, ապա դեկտեմբեր ամսին նկատվում է նույն ցուցանիշների աճի տեմպերի նվազեցում համապատասխանաբար 1,8%, 30,4% և 26,7%:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի ցուցանիշի տարեկան 4,8% աճի (105883 մարդ) դիմաց դեկտեմբեր ամսին նկատվում է 1,7% նվազեցում (103305 մարդ), որը սակայն միջին աշխատավարձի աճի հետևանքով ապահովել է սոցիալական ապահովության վճարների և եկամտահարկի մուտքերի աճ:
Հարկային ստուգումների թվաքանակի կրճատման պայմաններում առկա է լրացուցիչ հայտնաբերված գումարների աճ 72,8%-ով կամ 5494,2 մլն. դրամով: Մեկ ստուգմամբ միջինը արձանագրվել է 15537,3 հազ. դրամ պետական բյուջե լրացուցիչ գանձման ենթակա գումար:
2008թ. ընթացքում հարկային վարչարարության հետևանքով նվազել են հարկային պարտավորությունները (ապառքներ, տույժ, տուգանքներ) 15,7%-ով` հավաքագրված հարկերի և այլ պարտադիր վճարների 12% աճին համապատասխան: Նկատելի է նաև գերավճարների վերադարձի աճի տեմպի ավելացում (համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի): 2008թ. տարեկան կտրվածքով պետական բյուջեից վերադարձը կազմել է 25267,7 մլն. դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 66,4%-ով կամ 10082,8 մլն. դրամով: Միայն 2008թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում պետական բյուջեից վերադարձվել է 2970,0 մլն. դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 54,4%-ով կամ 1046,4 մլն. դրամով:
Հարկային վարչարարության հետ կապված այլ ցուցանիշների հետ կարելի է ծանոթանալ 2008թ. հոկտեմբերից ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային մարմնի ինտերնետային կայքի «Վիճակագրություն» բաժնում հրապարակվող ամսական «Հարկային վարչարարության վերաբերյալ ամփոփ ցուցանիշներ» աղյուսակից:
*Համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 12.02.2009թ. N71-Ա հրամանի` հրապարակվում է ամսական պարբերականությամբ
**«Մաքուր երկաթի գործարան», «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն», «Արմենիան քոփըր փրոգրամ», «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»: