17 փետրվարի 2009
Հունվարին «Թեժ գծով» արձանագրվել է մոտ 700 զանգ, այդ թվում` 5 բողոք
Մաքսային ծառայության «Թեժ գծով» այս տարի հունվար ամսվա ընթացքում ստացվել է մոտ 700 զանգ:
Մաքսային ծառայության «Թեժ գծով» այս տարի հունվար ամսվա ընթացքում ստացվել է մոտ 700 զանգ: Զանգահարողների գերակշիռ մասը խնդրել է տրամադրել մաքսային մարմինների գործունեության և մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված տեղեկատվություն կամ խորհրդատվության կարիք է ունեցել: Նշված զանգերից բողոք արձանագրվել է ընդամենը 5 դեպքում:

Բողոքները հիմնականում վերաբերել են գործարքի գնի մեթոդով ապրանքի մաքսային արժեքի որոշմանը, մաքսային ձևակերպումների արգելանքին, ինչպես նաև արտահանման թույլտվություն ստանալու հետ կապված հարցերին: Կախված անհրաժեշտությունից` քաղաքացուն կամ զանգահարել և պարզաբանում են տվել խնդրի առնչությամբ, կամ գրավոր պատասխան է տրվել, կամ էլ հրավիրել են կոմիտեի համապատասխան ստորաբաժանում` հարցն ավելի մանրամասն ուսումնասիրելու և  տեղում անհրաժեշտ պարզաբանումներ տալու նպատակով:  

Նշված ժամանակահատվածում «Թեժ գծով» օրական արձանագրվել է միջինը 15-20 զանգ:

Տեղեկացնենք նաև, որ նախորդ տարվա ապրիլի 21-ից մինչ օրս «Թեժ գծով» արձանագրվել է 133 բողոք և առաջարկություն: