Հայ
Eng
Рус
080 001 008
+(374)60 844 444
COVID-19
ՀՀ ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ առաքելություն
ՀՀ ՊԵԿ պատմություն
ՀՀ ՊԵԿ կանոնադրություն
Կադրերի ռեզերվ
Հայտարարություններ
Աշխատատեղեր
Դիմորդ
Տեղեկատվություն
Ծրագրեր ԵՎ գործունեության հաշվետվություններ
ՀՀ ՊԵԿ բարեփոխումների ծրագրեր
Բյուջե ԵՎ հաշվետվություններ
Վիճակագրություն
Հարկային վիճակագրություն
Մաքսային վիճակագրություն
Հրապարակումներ
ՀՀ ՊԵԿ տարեկան հաշվետվություն
Հարկային ԵՎ մաքսային համառոտագիր
Այլ հրապարակումներ
Տեղեկատվության ազատություն
Տեղեկատվության ազատության ապահովում
Տեղեկատվություն տրամադրելու կարգ
Անձնական տվյալների մշակման ուղեցույց
Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու
Հարցումների ԵՎ դիմումների վիճակագրություն
Հեռախոսազանգերի կենտրոն-բաժին
Դիմումների, բողոքների ԵՎ հարցումների վերաբերյալ հաշվետվություն
Գաղտնազերծված փաստաթղթեր
Օգտակար տեղեկություններ
Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտ
Օգտակար հղումներ
ՀՀ ՊԵԿ քաղաքացիական ծառայության պաշտոններ
Միջազգային հարաբերություններ
Միջազգային նորություններ
Միջազգային համագործակցություն
Երկկողմ համագործակցություն
Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ
Միջազգային պայմանագրեր
Միջազգային հարկային պայմանագրեր
Միջազգային մաքսային պայմանագրեր
Միջազգային պայմանագրերի կիրառում
Օտարերկրյա հարկային ԵՎ մաքսային մարմինների կայքեր
Էլեկտրոնային ծառայություններ
Հարկային էլեկտրոնային ծառայություններ
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ
Էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտների կողմից ԱԱՀ-ի վճարման համակարգ
Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի ԵՎ գրքերի դուրս գրման համակարգ
Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ
ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգ
Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ
Հարկային օրացույց
Նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ
Դրոշմապիտակների վերագրման էլեկտրոնային համակարգ
Դրոշմավորված ապրանքների նույնականացման համակարգ
Էլեկտրոնային փոստային առաքման համակարգ
Մաքսային էլեկտրոնային ծառայություններ
ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ (2020թ-ից գործող դրույքաչափերով)
Ներքին տարանցման փնտրման համակարգ
ԵԱՏՄ տարանցման փնտրման համակարգ
Առցանց նամակագրության համակարգ
Տեղեկատվական տվյալների անվտանգության, գաղտնիության ԵՎ պահպանման ապահովում
Լրատվական բաժին
Նորություններ
Տեսադարան
Ֆոտոդարան
COVID-19
Կապ լրատվական բաժնի հետ
Հետադարձ կապ
Դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Հեռախոսազանգերի կենտրոն
Քաղաքացիների ընդունելություն
Հետադարձ կապի պատասխանատուներ
Նորություններ
09 փետրվարի 2009
400 դրամով` կես միլիոն. առաջին 500 հազար դրամը գտավ իր տիրոջը. միայնակ կնոջ համար այդ գումարը փրկություն էր
Գյումրեցի Սվետլանա Մկրտչյանը լրագրողներին դիմավորել է Անի թաղամասի իր փոքրիկ բնակարանում:
Գյումրեցի Սվետլանա Մկրտչյանը լրագրողներին դիմավորել է Անի թաղամասի իր փոքրիկ բնակարանում: Այն գրեթե առանց կահավորանքի էր, տանը թեև փոքրիկ վառարան կար, բայց դրա գոյության մասին, ըստ էության, մոռացել էին. վառելափայտ չկար, փոխարենը սենյակի մի մասը զբաղեցնում էր այդ նպատակով խնամքով հավաքված թղթերի կույտը:
Միայնակ, տարիներ առաջ ամուսնուն կորցրած կինը օրվա ապրուստը վաստակելու համար աշխատանքի է տեղավորվել տեղի դիսպանսերում` որպես հավաքարար: «Պատկերացնու՞մ եք, թե այս պայմաններում ապրող կնոջ համար ինչ նշանակություն ունի այսպիսի խոշոր շահումը»,-հուզմունքը չի կարողանում թաքցնել տիկին Սվետլանան ու պատմում է. «Վիճակահանության օրը պատրաստեցի բոլոր կտրոնները` դրանք շուրջ 20-ն էին: Երբ տեսա, որ կտրոններից մեկի 7 թվերը համընկնում են, աչքերիս չհավատացի: Զանգահարեցի աղջկաս, նա էլ չհավատաց: Երկուշաբթի շտապեցինք Գյումրիի «Կոնվերս» բանկի մասնաճյուղ, այնտեղ էլ հաստատեցին, որ այդ կտրոնն, իրոք շահել է 500 հազար դրամ: Բանկում պահանջեցին անհրաժեշտ փաստաթղթերն ու հավաստիացրին, որ այդ գումարը կարող եմ ստանալ 3 օրվա ընթացքում»:
Շահող կտրոնը Սվետլանա Մկրտչյանին տրամադրվել էր տեղի խանութներից մեկում` կատարված 400 դրամ արժողությամբ գնումների դիմաց:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է պատրաստվում հաջողակ քաղաքացին ծախսել խոշոր գումարը, տիկին Սվետլանան անկեղծացավ. «Ճաշասենյակի կահուք կգնեմ, մահճակալ, և որ ամենակարևորն է` բանկից կվերցնեմ ոսկեղենս, որ գրավ եմ դրել պարտքով վերցրած գումարի դիմաց»:
Ս. Մկրտչյանը, սակայն, մտադիր չէ այդքանով սահմանափակվել. «Այսուհետ ևս կտրոն կպահանջեմ և կսպասեմ վիճակահանությանը, գուցե հաջորդ անգամ էլ լիարժեք միլիոնատեր դառնամ»: