Հայ
Eng
Рус
080 001 008
+(374)60 844 444
COVID-19
ՀՀ ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ առաքելություն
ՀՀ ՊԵԿ պատմություն
ՀՀ ՊԵԿ կանոնադրություն
Կադրերի ռեզերվ
Հայտարարություններ
Աշխատատեղեր
Դիմորդ
Տեղեկատվություն
Ծրագրեր ԵՎ գործունեության հաշվետվություններ
ՀՀ ՊԵԿ բարեփոխումների ծրագրեր
Բյուջե ԵՎ հաշվետվություններ
Վիճակագրություն
Հարկային վիճակագրություն
Մաքսային վիճակագրություն
Հրապարակումներ
ՀՀ ՊԵԿ տարեկան հաշվետվություն
Հարկային ԵՎ մաքսային համառոտագիր
Այլ հրապարակումներ
Տեղեկատվության ազատություն
Տեղեկատվության ազատության ապահովում
Տեղեկատվություն տրամադրելու կարգ
Անձնական տվյալների մշակման ուղեցույց
Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու
Հարցումների ԵՎ դիմումների վիճակագրություն
Հեռախոսազանգերի կենտրոն-բաժին
Դիմումների, բողոքների ԵՎ հարցումների վերաբերյալ հաշվետվություն
Գաղտնազերծված փաստաթղթեր
Օգտակար տեղեկություններ
Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտ
Օգտակար հղումներ
ՀՀ ՊԵԿ քաղաքացիական ծառայության պաշտոններ
Միջազգային հարաբերություններ
Միջազգային նորություններ
Միջազգային համագործակցություն
Երկկողմ համագործակցություն
Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ
Միջազգային պայմանագրեր
Միջազգային հարկային պայմանագրեր
Միջազգային մաքսային պայմանագրեր
Միջազգային պայմանագրերի կիրառում
Օտարերկրյա հարկային ԵՎ մաքսային մարմինների կայքեր
Էլեկտրոնային ծառայություններ
Հարկային էլեկտրոնային ծառայություններ
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ
Էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտների կողմից ԱԱՀ-ի վճարման համակարգ
Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի ԵՎ գրքերի դուրս գրման համակարգ
Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ
ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգ
Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ
Հարկային օրացույց
Նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ
Դրոշմապիտակների վերագրման էլեկտրոնային համակարգ
Դրոշմավորված ապրանքների նույնականացման համակարգ
Էլեկտրոնային փոստային առաքման համակարգ
Մաքսային էլեկտրոնային ծառայություններ
ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ (2020թ-ից գործող դրույքաչափերով)
Ներքին տարանցման փնտրման համակարգ
ԵԱՏՄ տարանցման փնտրման համակարգ
Առցանց նամակագրության համակարգ
Տեղեկատվական տվյալների անվտանգության, գաղտնիության ԵՎ պահպանման ապահովում
Լրատվական բաժին
Նորություններ
Տեսադարան
Ֆոտոդարան
COVID-19
Կապ լրատվական բաժնի հետ
Հետադարձ կապ
Դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Հեռախոսազանգերի կենտրոն
Քաղաքացիների ընդունելություն
Հետադարձ կապի պատասխանատուներ
Նորություններ
18 փետրվարի 2009
Մաքսային համակարգը ԵՎ առԵՎտրի խթանումը. եվրահանձնաժողովի փորձագետների պատվիրակությունը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեում
Նախապատրաստել Հայաստան-Եվրամիություն ազատ առԵՎտրի մասին համաձայնագրի ստորագրման հետագա բանակցային աշխատանքները. այս առաքելությամբ եռօրյա այցով Հայաստանում է Եվրահանձնաժողովի փորձագետների պատվիրակությունը:
Նախապատրաստել Հայաստան-Եվրամիություն ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման հետագա բանակցային աշխատանքները. այս առաքելությամբ եռօրյա այցով Հայաստանում է Եվրահանձնաժողովի փորձագետների պատվիրակությունը:Ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հնարավորության վերաբերյալ քննարկումները շարունական գործընթաց են: Այս փուլում Եվրահանձնաժողովի փաստահավաք առաքելության նպատակն է` համեմատել և գնահատել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացը` նախորդ տարիների նկատմամբ:
Եվրոպական հանձնաժողովի փաստահավաք առաքելությունն ուսումնասիրում է Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառները, սակայն էական ուշադրություն է առանձնացվում հատկապես մաքսային ոլորտին, մասնավորապես համակարգում վերջին շրջանում իրականացված բարեփոխումներին: Ողջունելով պատվիրակության ներկայացուցիչներին` Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը մասնավորապես նշել է, որ կարևորում է Եվրահանձնաժողովի հետ համագործակցությունը` իր ղեկավարած գերատեսչությունը գրեթե մշտապես մասնակցում է եվրոպական բոլոր ծրագրերին, իսկ 2004թ-ից, երբ Հայաստանը ընդգրկվեց Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում` դառնալով Եվրամիության հարևան երկիր, սկիզբ է դրվել ԵՄ-Հայաստան` նոր որակի աշխատանքային հարաբերությունների:
ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ 2008-ին կազմվել է միջոցառումների կոնկրետ ծրագիր. հարկային ոլորտի մասով` 109 միջոցառում, մաքսայինի մասով` ավելի քան 50 միջոցառում, որոնց բոլորի կատարման արդյունավետությունը առավելագույն հսկողության ներքո է լինելու. «Կարևորում եմ հատկապես երեք միջոցառում` ընթացակարգերի պարզեցում, սակագներին առնչվող հարցեր, ռիսկերի կառավարման համակարգի ստեղծում: Մեծ ուշադրություն է հատկացվում նաև գործարար միջավայրի հետ համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին. արդեն գործում են երեք նոր թարմացված կայքերը` «
www.petekamutner.am
» /«
www.staterevenue.am
»/, «
www.customs.am
», «
www.taxservice.am
», որոնց միջոցով գործարարը կարող է առավել տեղեկացված լինել մաքսային և հարկային ոլորտներից, և ամենակարևորը` կայքերում ներկայացված տեղեկատվությունը հնարավորինս մատչելի կերպով է ներկայացված: Ակտիվորեն գործում են հարկային և մաքսային ծառայությունների երկու «թեժ գծերը», սահմանվել են քաղաքացիների ընդունելության հատուկ օրեր, գործում է նաև ՊԵԿ նախագահին կից խորհրդատվական խումբը, որում ընդգրկված են նաև հասարակական կազմակերպություններ: Տարածքային մաքսային մարմիններում գրեթե ավարտել ենք էլեկտրոնային նոր համակարգի ներդրման աշխատանքները, որի միջոցով հնարավոր կլինի հետաքրքրող հարցերի պատասխաններն օպերատիվ կերպով ուղարկել մաքսակետեր»:
Գագիկ Խաչատրյանը կարևորել է նաև հարևան Վրաստանի հետ մեկ միասնական սահմանային մաքսակետ ստեղծելու հարցը` հաշվի առնելով, որ արտաքին ապրանքաշրջանառության մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում Վրաստանին: Իսկ երբ գործի մեկ պատուհանի սկզբունքը, ապա ներկրման-արտահանման գործընթացներն առավել արագ կիրականացվեն:
Հարկային ոլորտում ևս բարեփոխումների մեծ գործընթացի սկիզբ է դրվել. Ազգային ժողովում արդեն երկու օրենսդրական փաթեթ է ընդունվել, որոնցով լրացվել են հարկային օրենսդրության բացերը: Ընդ որում, այդ օրենսդրական փաթեթների հիմնական նպատակներից մեկը փոքր և միջին բիզնեսի զարգացմանը նպաստելն է: Գ. Խաչատրյանը հայտնել է նաև, որ կառուցվածքային փոփոխությունների շրջանակում իրականացվող օպտիմալացման ծրագրով վերամիավորվել է 11 տարածքային հարկային տեսչություն: Ըստ կոմիտեի նախագահի` օպտիմալացման ծրագրի առաջնային նպատակն է` հիմնական ծանրությունը կենտրոնական ապարատից տեղափոխել տարածքային տեսչություններ, քանի որ գործնական հիմնական աշխատանքը հենց նրանք են իրականացնում: Գ. Խաչատրյանը հայտնել է նաև, որ բարելավվել է ստուգումների ողջ գաղափարախոսությունը. «Կտրուկ նվազել է ստուգումների քանակը, արդյունքում` աճել է վերականգնված գումարների քանակը»:
2008–ի բարեփոխումների գործընթացում հարկային ոլորտում մեծ նշանակություն է տրվել ՀԴՄ-ների և ՀԴՄ կտրոններով վիճակահանության անցկացման գործընթացի ներդրմանը, ինչի արդյունքում այսօր արձանագրվող դրական արդյունքներն ակնհայտ են: Նշելով, որ ՀԴՄ-ների ներդրման կարևորագույն նպատակը նեմուծումից մինչև իրացում փաստաթղթաշրջանառության ապահովումն է` Կոմիտեի նախագահը նկատել է. «Բոլոր այս բարեփոխումներն ունեն մեկ հիմնական նպատակ` հարկերի հավաքագրումից անցում կատարել հարկերի վճարման»:
Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանը, տեղեկացնելով, որ 2006թ-ին հաստատվել է Եվրոպական հարևանության Գործողությունների ծրագիրը, նշել է, որ դրանով Հայաստանը մի շարք ուղղություններով միջոցառումների իրականացման կոնկրետ պարտավորություններ էր ստանձնել թե հարկային, թե մաքսային ոլորտների մասով: Դրանցից յուրաքանչյուրում պետք է աշխատանքներ իրականացվեին երեք ուղղություններով. մաքսային ոլորտում` օրենսդրության ներդաշնակեցում եվրոպական չափանիշներին, սահմանային մաքսային կետերում համագործակցության զարգացում ինչպես սահմանային այլ ծառայությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ և միջոցառումների իրականացում ներքին վերահսկողական աշխատանքների ուղղությամբ: Հարկային համակարգն էլ պարտավորվել էր միջոցառումներ ձեռնարկել հարկայինի և գործարար միջավայրի միջև փոխգործակցության զարգացման, հարկային օրենսգրքի բարեփոխման, ինչպես նաև հարկայինի, գործարարների ու եվրոպական կառույցների համագործակցության ուղղությամբ. «Այդ միջոցառումների կատարման ընթացքը ուսումնասիրվել է պատվիրակության ներկայացուցիչների կողմից: Ճիշտ է, վերջնական գնահատականը դեռ պատրաստ չէ, սակայն ընթացքն արդեն գոհացուցիչ է և բավարարում է եվրոպական չափանիշներին: Քանի որ Կոմիտեի նախագահը բավականին հանգամանալի ներկայացրել է բարեփոխումների շրջանակում կատարված աշխատանքները, եվրահանձնաժողովի ներկայացուցիչները նշել են, որ այդպես վերջիններս արդեն առավել հստակ կծրագրեն իրենց հետագա քայլերը»: