ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023 թ.-ի հունիսի 28-ից հուլիսի 10-ը կազմակերպում է «Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստում» թեմայով 8-օրյա դասընթացներ՝ մաքսային ձևակերպումների գործող մասնագետների համար (ՀՀ ՊԵԿ նախագահի 2022թ. հունվարի 26-ի N 79-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն): Դասընթացների մասնկիցների թեստավորումը կանցկացվի 2023թ-ի հուլիսի 17-ից 19-ը ընկած ժամանակահատվածում։ Դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկի ուսումնական լսարաններում, իսկ թեստավորումը՝ ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեի ուսումնական լսարանում: Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով: Կից ֆայլով ներկայացվում է նաև դասընթացի ծրագիրը: