08 հուլիսի 2022
ՊԵԿ նախագահի աշխատանքային այցը Վրաստան
Ռուստամ Բադասյանը ԵՎ ԼԵՎան Կակավան ստորագրել են էլեկտրոնային տվյալների փոխանակման ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր գործընկերոջ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ Թբիլիսիում ստորագրել է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն:

Նախատեսվող էլեկտրոնային տվյալների փոխանակումը հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ դարձնել մաքսային հսկողության գործառնությունները՝ երկու երկրների տնտեսվարողների և փոխադրողների համար հնարավորինս աննկատ և վերջիններիս նվազագույն ներգրավվածությամբ։