25 սեպտեմբերի 2021
Դասընթաց` տնտեսվարող սուբյեկտների ԵՎ ֆիզիկական անձանց համար
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021 թ.-ի հոկտեմբերի 1-ին կազմակերպում է…

Բիզնեսը գրագետ պլանավորելու, ինչպես նաև ապրանքների ներմուծման ժամանակ ավելորդ մաքսային վճարներից և տուրքերից խուսափելու նպատակով, ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ-ի հոկտեմբերի 1-ին կազմակերպում է «Հակագնագցման (հակադեմպինգային) տուրքերի կիրառումը և մաքսատուրքերի առանձնաշնորհումները (պրեֆերենցիաները)» թեմայով 1-օրյա դասընթաց՝ 3 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե) տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց համար:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկի 701 ուսումնական լսարանում:
Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 544 989, 011 801 071, 060 544 951 հեռախոսահամարներով: