14 սեպտեմբերի 2021
Հայտարարություն
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի վերաբերյալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի սերվերային համակարգի խիստ ծանրաբեռնվածությունից ելնելով՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետները կատարում են էլեկտրոնային համակարգերի և տվյալների բազաների որոշակի վերակառուցում, ինչի հետևանքով որոշ ժամանակ հասանելի չի լինի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային (file-online) համակարգը։ Համակարգը հասանելի լինելուն պես հարկ վճարողները լրացուցիչ կիրազեկվեն։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար։