09 սեպտեմբերի 2021
Դասընթաց` «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի միջոցով գործառնությունների իրականացման վերաբերյալ
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում 2021 թ.-ի սեպտեմբերի 13-ին, 14-ին ԵՎ 15-ին...

2021 թ. սեպտեմբերի 13-ին, 14-ին և 15-ին (ըստ պահանջի նաև շարունակական) ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում կազմակերպվում են «Մաքսային և հարակից գործառնությունների իրականացումը «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի միջոցով» թեմայով 1-օրյա իրազեկման միջոցառումներ մաքսային ձևակերպումների մասնագետների համար:
Իրազեկման միջոցառումները տեղի կունենան ք. Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկի 701 ուսումնական լսարանում: 
Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 011 801 071 հեռախոսահամարով: