02 սեպտեմբերի 2021
Շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցում․ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել
ՊԵԿ-ը պատասխանում է քաղաքացիների հարցերին

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ֆիզիկական անձի շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները փոխհատուցելու նպատակով։ 

Պատասխան՝ Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով անձինք հարկային մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը` 

1) եկամտային հարկի փոխհատուցման համար սահմանված ձևի դիմում,
2) անձը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես, ՀՀ քաղաքացու անձնագիրը (նույնականացման քարտը), իսկ օտարերկրյա քաղաքացիների և (կամ) քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ օտարերկրյա քաղաքացու անձնագիրը և (կամ) ՀՀ-ում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
3) հաշվետու տարվա ընթացքում ռեզիդենտ կազմակերպության կողմից ֆիզիկական անձին վճարված շահաբաժինների և դրանցից պահված եկամտային հարկի վերաբերյալ տեղեկանք,
4) հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք,
5) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումները հաստատող փաստաթուղթ,
6) բաժնեհավաք (փայահավաք) կապիտալում կատարված փոփոխությունների վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում կատարված գրառումը հավաստող գրանցամատյանի համապատասխան քաղվածք:
   
(ՀՀ կառավարության 28.09.2017թ.-ի N1371-Ն որոշմամբ սահմանված կարգի 3-րդ կետ)