01 սեպտեմբերի 2021
ՊԵԿ-ը հիշեցնում է՝ անձնական օգտագործման նպատակով ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները պետք է արտահանվեն մինչԵՎ սեպտեմբերի 30-ը
Վերջնաժամկետը խախտելու դեպքում կսահմանվեն տուգանքներ

Ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի ԵՏՀ խորհրդի թիվ 47 որոշմամբ ժամկետը երկարաձգել էր։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում  է՝ արտահանման վերջնաժամկետը 2021 թվականի սեպտեմբերի 30-ն է։ Այդ ժամկետում տրանսպորտային միջոցները չարտահանելու դեպքում ֆիզիկական անձինք կվճարեն տուգանքներ։
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն՝ հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով:

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին սահմանված վերջնաժամկետում  իրականացնել արտահանումը՝ բացասական ֆինանսական հետևանքներից խուսափելու համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում: