23 հուլիսի 2021
Անվճար դասընթացներ` մաքսային ձԵՎակերպումների մասնագետների, ինքնահայտարարագրողների համար
Կազմակերպվում են «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացվող մաքսային ԵՎ հարակից գործառնությունների վերաբերյալ դասընթացներ

 2021 թ․ օգոստոսի 2-ից օգոստոսի 12-ը ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում կազմակերպվում են «Մաքսային և հարակից գործառնությունների իրականացումը «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի միջոցով» թեմայով 1-օրյա անվճար դասընթացներ Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների (մաքսային ձևակերպումների մասնագետների, ինքնահայտարարագրողների) համար: 
 Դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկի 701 ուսումնական լսարանում:
 Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 011 801 071, 011 801 072 հեռախոսահամարներով: