03 սեպտեմբերի 2009
Բեռնատարի գաղտնարանը մաքսային հսկողությունից թաքցրել էր մոտ 2 տոննա չհայտարարագրված ապրանք
Ապօրինի ճանապարհով ներկրված ապրանքը հայտնաբերվել է «Հայք» մաքսային պահեստում` Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից:
Ապօրինի ճանապարհով ներկրված ապրանքը հայտնաբերվել է «Հայք» մաքսային պահեստում` Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից: Պահեստում նախ մաքսային զննման է ենթարկվել «Ժակ և Գոռ» ՍՊԸ-ի կողմից ներմուծած բեռը, այնուհետև`   ապրանքը տեղափոխած տրանսպորտային միջոցը: Զննման ժամանակ կասկած է հարուցել դատարկ բեռնատարի  քաշը: Արդյունքում` մաքսավորները բեռնախցիկում հայտնաբերել են հատուկ գաղտնարան, որտեղ հմտորեն թաքցված են եղել մոտ երկու տոննա քաշով 37 անվանում տարատեսակ ապրանքներ` այդ թվում արտասահմանյան հայտնի բրենդների հարդարման և կոսմետիկական պարագաներ, հեռուստացույց, ջրատաքացուցիչ և այլ կենցաղային տեխնիկա, ինչպես նաև պահեստամասեր:

Կատարվում է քննություն: