31 հուլիսի 2009
Միացյալ մաքսակետ ունենալու գաղափարը կյանքի է կոչվում. ՊԵԿ նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը վստահեցնում է, որ մեկ ամսից արդեն կքննարկվեն հայ-վրացական սահմանին մեկ միացյալ մաքսակետի ստեղծման տեխնիկական հարցերը
Մեկ միացյալ մաքսակետի հարցը քննարկման էր դրվել դեռԵՎս նախորդ տարի, մասնավորապես` դեկտեմբերի 9-ին Թբիլիսում կայացած հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի ժամանակ: Սակայն հարցն առավել կարԵՎորություն ստացավ օրերս` ԵրԵՎան-Բաթում հարավ-հյուսիս միասնական մայրուղու կառուցման աշխատանքների շրջանակում:
Մեկ միացյալ մաքսակետի հարցը քննարկման էր դրվել դեռևս նախորդ տարի, մասնավորապես` դեկտեմբերի 9-ին Թբիլիսում կայացած  հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի ժամանակ: Սակայն հարցն առավել կարևորություն ստացավ օրերս` Երևան-Բաթում հարավ-հյուսիս միասնական  մայրուղու կառուցման աշխատանքների շրջանակում:

Այսօր Վրաստանի  հետ սահմանը հիմնականում հատում են Բագրատաշենի մաքսակետով, որին էլ բաժին է ընկնում դեպի հարևան երկիր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հիմնական ծավալը: Այդ երթուղով  Երևան-Բաթում ճանապարհը 650 կմ է, մինչդեռ նոր կառուցվող մայրուղին հեռավորությունը կկրճատի  200կմ-ով, այսինքն, 10-12 ժամվա փոխարեն, Երևանից Բաթում հնարավոր կլինի հասնել 5-6 ժամվա ընթացում: Ճանապարհի կառուցապատման աշխատանքներն արդեն սկսված են և նախատեսվում է, որ 2010-ին այն արդեն պատրաստ կլինի շահագործման: Աշխատանքներին տեղում ծանոթանալու և միացյալ մաքսակետի շուրջ առավել կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով` օրերս աշխատանքային այցով Վրաստանում է եղել հայկական պատվիրակությունը` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են եղել նաև Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները` ՊԵԿ նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ: Վերջինս կարծում է, որ շահագործման պահից  նոր ճանապարհը բեռնափոխադրումների զգալի ծավալ կապահովի. «Նաև սա է պատճառը, որ այսօր առավել ևս կարևորում ենք Վրաստանի հետ մեկ մաքսակետ ունենալու հարցը, որի շուրջ աշխատանքային քննարկում ունեցանք վրացի մեր գործընկերների հետ: Հենց տեղում երկու կողմի ներգրավմամբ ձևավորվեց աշխատանքային խումբ` Վրաստանի Ֆինանսների նախարարության մաքսային հարցերով տեղակալ Իրաքլի Սիրաձեի գլխավորությամբ: Աշխատանքային քննարկման ժամանակ էլ պայմանավորվեցինք մինչև օգոստոսի մեկը փոխանակվել երկու երկրների մաքսային օրենսդրության և մաքսային ընթացակարգերի վերաբերյալ ողջ տեղեկատվությամբ, իսկ սեպտեմբերի առաջին տասնօրյակում հանդիպել հայ-վրացական սահմանակետում, հավանաբար Բագրատաշենում, արդեն ավելի կոնկրետ քննարկելու մաքսակետի ստեղծան տեխնիկական հարցերը`  սկսած մաքսային օրենսդրության և ընթացակարգերի միասնականացումից մինչև շինարարական և այլ բնույթի աշխատանքների իրականացումը»: ՊԵԿ նախագահի տեղակալը կարևորում է նաև Վրաստանի նախագահի շահագրգռվածությունն այս խնդրում. «Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ նրան ներկայացրեցինք մեր պայմանավորվածությունները: Նա էլ, ողջունելով ձեռնարկվող քայլերն այդ ուղղությամբ, խոստացավ հետևողական լինել դրանց իրագործման հարցում: Եվ, ամենակարևորը, Վրաստանի նախագահն ինքն էլ ցանկություն հայտնեց ներկա լինել մեր աշխատանքային խմբի հաջորդ հանդիպմանը»: 

Միացյալ մաքսակետի ստեղծմամբ կկրճատվի  մաքսային ձևակերպումների գործընթացը. երկու անգամ հայտարարագիր լրացնելու անհրաժեշտություն այլևս չի լինի, չի կրկնապատկվի նաև մաքսային զննման գործընթացը, այսինքն` ընթացակարգերը երկու անգամ կկրճատվեն`  տնտեսելով ուղևորների ժամանակն ու միջոցները:

Միասնական մաքսակետ ունենալու անհրաժեշտությունը նաև բխում է Եվրամիության պահանջներից. «Մաքսային գործի բնագավառում սա միջազգային համագործակցության նոր ուղղություն է: Շատ երկրներ արդեն փորձում են անցնել այս համակարգին, որը կարևորվում է նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության /ՀՄԿ/ կողմից: ՊԵԿ նախագահի հանձնարարականով` մենք արդեն դիմել ենք մի շարք միջազգային կազմակերպությունների` այդ թվում ՀՄԿ-ին և Եվրահանձնաժողովին` մեզ օժանդակելու միացյալ մաքսակետեր ունեցող այլ երկրների փորձն ուսումնասիրելու հարցում»,- հայտնել է Ա. Շաբոյանը:
Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի` նման փորձ առկա է Մերձբալթյան երկրներում, հարևան երկրների հետ միացյալ մաքսակետ ունի  նաև Շվեյցարիան, իսկ Վրաստանում արդեն ընթացքի մեջ են Թուրքիայի հետ միացյալ մաքսակետի ստեղծման աշխատանքները. «Մենք նախատեսել ենք, որ միացյալ մաքսակետեր կունենանք Վրաստանի հետ բոլոր երեք սահմանակետերում` Բագրատաշենում, Բավրայում, Գոգավանում, իսկ թե որից կսկսենք, ընթացքը ցույց կտա»: