24 մայիսի 2023
ՊԵԿ նախագահի տեղակալը մասնակցում է Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովին
Կազմակերպվել է քննարկում «Ժամանակակից մարտահրավերներ ԵՎ նոր համագործակցություններ» թեմայով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մայիսի 24-ից 25-ը մասնակցում է Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովին։ Համաժողովի շրջանակում Աշոտ Մուրադյանը ելույթ է ունեցել «Ժամանակակից մարտահրավերներ և նոր համագործակցություններ» թեմայով քննարկմանը, որի ընթացքում  պետական և մասնավոր ոլորտների գործիչների հետ փոխանակվել են մտքեր՝ թվայնացման համաշխարհային միտումների, նոր իրողություններում մաքսային ոլորտում կիրառվող տեխնոլոգիաների զարգացման և նոր նախագծերի վերաբերյալ։

ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է թվայնացմամբ պայմանավորված մարտահրավերները և հնարավորությունները պետական կառավարման մարմինների, մասնավորապես, մաքսային մարմինների համար, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քաղաքականությունը, ձեռքբերումները և հետագա ռազմավարությունը։ Նա անդրադարձել է նաև վերջին տարվա ընթացքում ՀՀ պետական եկամուտների կողմից նոր տեղեկատվական համակարգերի ներդրման, ինչպես նաև ընթացիկ նախագծերին։ ՊԵԿ նախագահի տեղակալը խոսել է նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ։

Համաժողովն իրենից ներկայացնում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փորձի փոխանակման և արդիական հարցերի քննարկման հարթակ։ Համաժողովի նպատակն է՝ Եվրասիական տնտեսական միությունում համագործակցային կապերի զարգացումը և փոխգործակցության ամրապնդումը։

Այս տարի համաժողովն անց է կացվում «Եվրասիական ինտեգրումը բազմաբևեռ աշխարհում» խորագրի ներքո․ քննարկվում են տնտեսվարողների և պետական կառավարման մարմինների համար բարձր արդիականություն ունեցող հարցեր։