06 մայիսի 2020
Դատարանը բավարարել է հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը
ՊԵԿ քննչական վարչություննում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում...

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություննում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2020 թվականի մայիսի 6-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Միքայել Արայի Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Միաժամանակ, Մ.Մինասյանի պաշտպանների կողմից հանրությանը ներկայացված տեղեկությունների առնչությամբ հայտնում ենք, որ վերջիններիս կողմից հիշատակված վկան հարցաքննվել է քրեական գործի շրջանակում: Առհասարակ, վարույթն իրականացնող մարմինն ինքնուրույն է որոշում քրեական գործի նախաքննության ուղղությունները, կատարման ենթակա քննչական և դատավարական գործողությունները, ապացույցների ձեռքբերման, այդ թվում՝ անձանց հարցաքննելու հերթականությունն ու ժամկետները, ինչպես նաև խափանման միջոցի քննության համար անհրաժեշտ ապացույցների և փաստաթղթերի կազմը: Ուստի, հետագա անհրաժեշտ քննչական գործողությունները, այդ թվում՝ պաշտպանական կողմի վկայակոչած անձի լրացուցիչ հարցաքննությունները վարույթն իրականացնող մարմնի կողմից կիրականացվեն քրեական գործի նախաքննության ընթացքում նախատեսված ժամկետներում։

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: