01 սեպտեմբերի 2010
2010թ.-ի հունվար-օգոստոս ամիսները ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է գերակատարումներով
Պետբյուջե է մուտքագրվել մոտ 464մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 45,9մլրդ դրամով /ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները/:
2010թ.-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել է գերակատարումներով, ինչը  շարունակական բնույթ է կրում: Այս տարվա առաջին 8 ամիսների հավաքագրումները գերակատարվել են և' հարկային, և' մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել մոտ 464մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 45,9մլրդ դրամով /ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները/:

Ընթացիկ տարվա 8 ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես,  2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին հավաքագրվել է ավելի քան 76,4մլրդ դրամով ավելի, իսկ 2008թ.-ի առաջին 8 ամիսների համեմատ` ավելի քան 4մլրդ դրամով ավելի /ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները/: