09 նոյեմբերի 2011
Հոկտեմբերին ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն է դիմել շուրջ երկու հազար քաղաքացի
2011թ. հոկտեմբեր ամսին Պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը մեր համաքաղաքացիներից ստացել է 1918 հարցադիմում, որոնցից 1896-ը կատարվել է:
2011թ. հոկտեմբեր ամսին Պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի  սպասարկման կենտրոնը մեր համաքաղաքացիներից ստացել է 1918 հարցադիմում, որոնցից 1896-ը կատարվել է: Ստացված հարցադիմումներից 1903-ը եղել են հեռախոսային և ընդամենը 15-ը` էլեկտրոնային եղանակով: Դրանցից 1887-ը եղել են հարցեր, 27-ը` բողոքներ և 4-ը` առաջարկություններ: Ընդհանուր հարցադիմումներից 1710-ը վերաբերել է հարկային օրենսդրությանը, իսկ 177-ը` մաքսային օրենսդրությանը:

Հիշեցնենք, որ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը գործում է հուլիսի 25-ից` 060 54 44 44 հեռախոսահամարով: Այն, նախկինում գործող «թեժ գծերի» համեմատ աշխատում է առավել կատարելագործված մեխանիզմով` ապահովելով օպերատիվություն և առավելագույն արդյունավետություն: Հեռախոսազանգերի ընդունման համար տեղադրված համակարչային ծրագիրը միացված է բազմաալիքային հեռախոսին, որն ապահովում է 8 միաժամանակյա գործող գիծ: