15 հունվարի 2021
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները
2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հունվարի 15-ին ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հարկային ու մաքսային ոլորտներում իրականացված աշխատանքները և առաջիկա անելիքները։
2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ, ինչը «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով:

նախագահը նշել է, որ նման չափի հարկային եկամուտների հավաքագրում հնարավոր է եղել  իրականացնել մեծածավալ աշխատանքներ կատարելով, հասցեական վարչարարությամբ, ինչպես նաև հարկ վճարողների կամավորության մակարդակի բարձրացման և հարկային կարգապահության շնորհիվ: 

Մանրամասները՝ տեսանյութում: