06 նոյեմբերի 2020
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հարցազրույցն «Առաջին լրատվական»-ին
ՊԵԿ նախագահը խոսել է պատերազմի ԵՎ կորոնավիրուսի հետԵՎանքով ստեղծված մարտահրավերների ֆոնին տնտեսական վիճակի ԵՎ հարկային եկամուտների, ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունների ԵՎ այլ թեմաների մասին

Պատերազմը և կորոնավիրուսն իրենց ազդեցությունն են թողել տնտեսության վրա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, մարտին սահմնափակվեցին տնտեսական գործունեության մի շարք բնագավառներ, նախատեսվեցին տեղաշարժի և այլ սահմանափակումներ, որոնք անխուսափելիորեն իրենց բացասական ազդեցությունն ունեցան տնտեսության զարգացման վրա, կանգնեց տնտեսական ակտիվությունը ավելին՝ գրանցվեցին հետընթաց զարգացումներ:

«Դեռևս 2020թ. ՀՆԱ-ն գրանցեց 5,7 տոկոս բացասական ցուցանիշ՝ առանց հաշվի առնելու գնային փոփոխությունների ազդեցությունը: Այնուամենայնիվ, հատկապես կառավարության ձեռնարկած սոցիալական միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ մի փոքր մեղմել տնտեսական բացասական տեմպերը և դրա շնորհիվ պահպանել տնտեսական կայունության որոշակի մակարդակ, ինչն էլ հնարավորություն տվեց խուսափել խոր ցնցումներից:

Ընթացիկ տարվա 10 ամիսների տվյալներն ամփոփված են, ունենք 1 տրիլիոն 134,8  միլիարդ դրամի հարկային հավաքագրումներ՝ ընդհանուր եկամուտների մասով: Հարկերի և տուրքերի հավաքագրումների հատվածը կազմում է 1 տրիլիոն 19 միլիարդ դրամ, այդ ցուցանիշը 13, 1 միլիարդ դրամով գերազանցում է 2019թ.  համադրելի ցուցանիշներին: Այս պատկերին հնարավոր է եղել հասնել հասցեական վարչարարության, ստվերային տնտեսության դեմ մղվող անընդհատ պայքարի և հարկ վճարողների կարգապահության  բարձրացման շնորհիվ»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով պարգևավճարների վերաբերյալ հարցին, թե արդյոք հնարավո՞ր չէ պարգևավճարները ներառել աշխատավարձի մեջ և խուսափել այս խնդրից, ՊԵԿ նախագահը նշեց, որ իր կարծիքով, պարգևավճարներ եզրույթը և երևույթը հանրությանը ճիշտ ներկայացնելու անհրաժեշտություն կա. «Պետական մարմինների աշխատակիցների համար սահմանված պարգևավճարները ուղղված են ծառայողների աշխատանքի համարժեք վարձատրությանը,  դրանք ամենևին շռայլության միջոցներ չեն»:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: