28 սեպտեմբերի 2020
Հայտարարություն
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է...

Արձագանքելով շրջանառվող կեղծ լուրերին՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով և ավելին, ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, մաքսային ձևակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ և օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ռազմական դրությամբ պայմանավորված՝ բացի մաքսակետերից նաև ամբողջ մաքսային ծառայությունն անցել է 24 ժամյա աշխատանքային գրաֆիկի, որն իրականացվում է հերթափոխով: 

Խնդրում և հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկատվություն և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։