24 հուլիսի 2020
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով Արցախում է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին ընդունել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին հուլիսի 24-ին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել ԱՀ և ՀՀ գործընկեր կառույցների միջև ձևավորված հարաբերությունները և ընդգծել, որ շարունակական համաձայնեցված աշխատանքը համակարգերի գործունեության արդյունավետության մակարդակի բարձրացման գրավականներից է։

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը: