13 հուլիսի 2020
«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է ստացել ԵՎս 6 տնտեսվարող
ՊԵԿ-ը պարտաճանաչ հարկ վճարողների հավաստագրերն ուղարկում է փոստային կապով

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողներին շնորհել «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրեր: Պահպանելով անվտանգության կանոնները` ևս 6 տնտեսվարողի հավաստագիր ուղարկվել է փոստային կապով:

2020թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 119 տնտեսվարող: 64 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում՝ 2019 տարեվերջին ստացված 2 դիմում), 48 դիմում մերժվել, ևս 7 դիմում ուսումնասիրության փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն հարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ՖԱԲ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
2. ««ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ
3. «ՍՊԻՐԻՏ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ
4. «ԼԵՍՕՆԱ» ՍՊԸ
5. «ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍ» ՍՊԸ
6. «ԿԱՍԿԱԴ ԷՆԵՐԳՈՊՐՈԳՐԵՍ» ՓԲ