29 դեկտեմբերի 2011
Տարեմուտյան պարգԵՎներ` ՊԵԿ-ի մի շարք աշխատակիցների
ՁԵՎավորված ավանդույթի համաձայն, տարեմուտի առթիվ, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը համակարգի մի շարք աշխատակիցների հանձնել է պարգԵՎներ:
Ձևավորված ավանդույթի համաձայն, տարեմուտի առթիվ, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը համակարգի մի շարք աշխատակիցների հանձնել է պարգևներ: 

Մաքսային  ծառայությունում 10-ը տարուց  ավելի բարեխիղճ ծառայության համար ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են «Մաքսային ծառայության  առաջավոր» և «ՀՀ պատվավոր մաքսային ծառայող» կրծքանշաններով: 

Իսկ 2011 թվականի ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և աշխատանքի նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելու համար կոմիտեի մի շարք  աշխատակիցներ նաև հուշանվերներով են պարգևատրվել:
  
Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հրամանով պետական եկամուտների կոմիտեի 67 աշխատակցի հայտարարվել է շնորհակալություն, 27 աշխատակից արժանացել է դրամական պարգևի, 120 աշխատակցի շնորհվել են դասային և հատուկ կոչումներ, վաղաժամկետ հանվել են համակարգի 47 աշխատակցի կարգապահական տույժերը: