21 մարտի 2020
Հայտարարություն
Քաղաքացիները կարող են դիմել ՊԵԿ՝ 2019թ.-ին ձեռք բերված ավտոմեքենաները ներմուծելիս կամ մաքսազերծելիս ծագած խնդիրների առնչությամբ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում  է, որ այն քաղաքացիները, որոնք 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն կարողացել ներմուծել կամ ներմուծելուց հետո չեն կարողացել մաքսազերծել դրանք 2019թ.-ին գործող դրույքաչափերով, կարող են դիմել Իսակովի պողոտա 10/16 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ մաքսային մարմին։ Ընդ որում, խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ նաև այն քաղաքացիները, որոնք արդեն դիմել են ՀՀ ՊԵԿ կամ ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով, սակայն դրական պատասխան չեն ստացել։ 

Մաքսային մարմին անհրաժեշտ է դիմել միայն տրանսպորտային միջոցի՝ 2019թ.-ին ձեռքբերումը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի և տվյալների առկայության դեպքում: