24 հունվարի 2020
Հայտարարություն
ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունը հունվարի 27-ին ԵՎ 28-ին կաշխատի ժամը 09.00-ից 18.00-ը

Հաշվի առնելով 2019թ-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում մաքսային մարմինների կողմից ընդունված նախնական հայտարարագրերի կապակցությամբ ճշգրտումների ներկայացման օրենքով նախատեսված ժամկետները և հունվարի 27-ի  ոչ աշխատանքային, իսկ հունվարի 28-ի տոնական օրեր լինելու հանգամանքը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով  ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության համար 2020 թվականի հունվարի 27-ը և 28-ը սահմանվել են աշխատանքային օրեր: 

Ստորաբաժանումը հունվարի 27-ին և 28-ին կաշխատի ժամը 09.00-ից 18.00-ը: