25 նոյեմբերի 2011
Հայտարարություն
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ՀԴՄ կտրոնների դարձերեuներին ֆիրմային անվանումներ, ապրանքային ԵՎ uպաuարկման նշաններ տեղադրելու համար 2011 թվականի նոյեմբերի 22-ին կայացած մրցույթի արդյունքները:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ՀԴՄ կտրոնների դարձերեuներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և uպաuարկման նշաններ տեղադրելու համար 2011 թվականի նոյեմբերի 22-ին կայացած մրցույթի արդյունքները: Հաղթող է ճանաչվել «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն, որի ապրանքային նշանը 2012 թվականի ապրիլից կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսներին: Դրա դիմաց 2012թ. ընթացքում ՀԴՄ կտրոնների հատուկ համարների յուրաքանչյուր վիճակահանության արդյունքներով քաղաքացիները 15 ավտոմեքենաներից բացի որպես պարգևավճար կստանան. 

- 6 ամսով անվճար ինտերնետ կապ և մոդեմ` 200 հատ
- բջջային հեռախոս` 100 հատ
Նշված պարգևավճարների առաջին խաղարկությանը կմասնակցեն ս.թ. դեկտեմբերի 1-ից սկսած ձեռք բերված ՀԴՄ կտրոնները:

Պարգևավճարները կտրամադրվեն 2012թ. հունվարի խաղարկության արդյունքներով` 4 և ավելի նիշերի համընկնումով ՀԴՄ կտրոն տիրապետող 300 քաղաքացիներին` գործարքի արժեքից ելնելով: