25 նոյեմբերի 2011
«Ժամանակակից հայացք հարկմանը» 2-րդ միջազգային հարկային համաժողով
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. նոյեմբերի 21-ին մասնակցել է Մոսկվայում կայացած «Ժամանակակից հայացք հարկմանը» խորագրով 2-րդ միջազգային գիտագործնական հարկային համաժողովին:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ.  նոյեմբերի 21-ին մասնակցել է Մոսկվայում կայացած «Ժամանակակից հայացք հարկմանը» խորագրով 2-րդ միջազգային գիտագործնական հարկային համաժողովին: 

Համաժողովում ելույթ է ունեցել ՌԴ վարչապետ Վ.Պուտինը` ողջունելով համաժողովի հանդեպ դրսևորած եվրոպական և ԱՊՀ անդամ պետությունների մեծ հետաքրքրությունը և հարկային մարմինների ակտիվ համագործակցությունը: 

Համաժողովը անցկացվեց հետևյալ 4 նստաշրջաններով.

1. Հարկման դերը ներդաշնակ և կայուն տնտեսական աճի ապահովման գործում:

2. Հարկային կարգապահության պահպանման նկատմամբ միջազգային հսկողությունը. համագործակցությունից դեպի համակարգում:

3. Հարկային համակարգը և միջազգային ֆինանսական կենտրոնները:

4. Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակը. մարտահրավերներ և հեռանկարներ:

Համաժողովի 4-րդ նստաշրջանի ընթացքում կայացավ ՀՀ ԿԱ ՊԵԿ պատվիրակության ղեկավարի ելույթը` նվիրված ՀՀ հարկային համակարգի արդիականացմանը և հարկային ոլորտում միջազգային համագործակցության  արդյունավետության բարձրացման հետ: 

Նստաշրջանների աշխատանքների ընթացքում քննարկվող թեմաները հիմնականում առնչվում էին հարկային վարչարարության ոլորտում ժամանակակից մարտահրավերներին, հարկային քաղաքականության և վարչարարության ներդաշնակեցմանը` տնտեսության կարիքներին համապատասխան, բիզնեսի համար բարենպաստ հարկային միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև հետճգնաժամանային շրջանում հարկային քաղաքականության և վարչարարության ամրապնդմանը:

Համաժողովի շրջանակներում կայացել են մի շարք երկկողմանի հանդիպումներ, մասնավորապես, ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավար Մ.Միշուստինի, Ուկրաինայի հարկային պետական ծառայության ղեկավար` Ա.Կլիմենկոյի, Ղազախստանի ֆինանսների նախարարության հարկային կոմիտեի նախագահ` Դ.Երգոժինի, Լատվիայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության գլխավոր տնօրեն Ն.Եզդակովայի, Լիտվայի ֆինանսների նախարարության հարկային պետական ծառայության ղեկավար` Մ.Կասելիաուսկասի, Հարկային մարմինների ներ-եվրոպական կազմակերպության (IOTA) ղեկավար Սվայն Քրիստենսենի հետ:

Էրեբունու հարկային տեսչության հարկ վճարող Նարինե Ավետիսյանի խոսքերով, սպասարկումն այժմ ավելի արագ և որակյալ է իրականացվում, քանի որ փաստաթղթերի ձևակերպման կամ որևէ խնդրի պարզաբանաման համար այլևս  ստիպված չեն լինում սենյակից սենյակ անցնել: Այսպիսով, Էրեբունու հարկային տեսչությունում գործող նորաբաց սպասարկման կենտրոնում ևս ստեղծված են բոլոր պայմանները` հարկ վճարողներին արագ և որակյալ սպասարկելու համար:

Հարկ վճարողների սպասարկման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները շարունակական բնույթ են կրելու. ընթացքի մեջ են նաև Խորհրդայինի, Շենգավիթի, Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչություններում նույն ձևաչափով սպասարկման կենտրոններ բացելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: 

Կոմիտեի ղեկավարությունը հետևողական է հարկ վճարողների սպասարկման ամբողջ համակարգը բարձր և մեկ ընդհանուր մակարդակի հասցնելու հարցում: Հարկ վճարողների սպասարկման կատարելագործմամբ` ՊԵԿ-ը հարկատուների հետ շփումը տեղափոխում է կառուցողական երկխոսության դաշտ: