05 դեկտեմբերի 2011
Հունվարին կայանալիք խաղարկությանը կշահեն նաԵՎ 4 թվերի համընկնումով կտրոնները
Անցած 3 տարիների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեին հաջողվել է զգալի միջոցառումներ ձեռնարկել մանրածախ առԵՎտրի հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ` ակտիվացնելով հանրային մասնակցությունը ՀԴՄ կտրոն պահանջելու գործընթացում:
Անցած 3 տարիների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեին հաջողվել է զգալի միջոցառումներ ձեռնարկել մանրածախ առևտրի հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ` ակտիվացնելով հանրային մասնակցությունը ՀԴՄ կտրոն պահանջելու գործընթացում: 10 տարի առաջ առևտրի կետերում տեղադրված 400 ՀԴՄ-ի համեմատ ներկայում այդ թիվը հարյուրապատկվել է` հասնելով շուրջ 40 000-ի: Հայաստանում առաջին անգամ, ՀԴՄ կիրառման հանրային հսկողության խրախուսման աննախադեպ մեխանիզմ է ներդրվել. վիճակահանությունների արդյունքում 2009-ից պարգևավճար է տրամադրվել շուրջ 800 հազար ՀԴՄ կտրոնների համար` մոտ 720 միլիոն դրամ ընդհանուր գումարով, իսկ ավելի քան 314 հազար չշահած կտրոնների խմբաքանակների համար վճարվել է շուրջ 5,8 միլիարդ դրամի բոնուս:

2011-ին մեր համաքաղաքացիներին որպես շահում արդեն տրամադրվել է 150 ավտոմեքենա: Եվ ահա ՀԴՄ կիրառման հանրային հսկողության առավել խրախուսման նպատակով, բացի ամսեկան խաղարկվող 15 ավտոմեքենաներից, քաղաքացիները որպես պարգևավճար կստանան նաև 100 բջջային հեռախոս և 200 մոդեմ ու 6 ամսով անվճար ինտերնետ կապ: Օրերս պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ՀԴՄ կտրոնի դարձերեuին ֆիրմային անվանումներ, ապրանքային և uպաuարկման նշաններ տեղադրելու համար 2011 թվականի նոյեմբերի 22-ին կայացած մրցույթի արդյունքները: Հաղթող է ճանաչվել «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն, որի ապրանքային նշանը 2012 թվականի ապրիլից կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին: Նշենք, որ տարեկան շրջանառվում է մոտ 240 միլիոն ՀԴՄ կտրոն: Նշված պարգևավճարների առաջին խաղարկությանը կմասնակցեն դեկտեմբերի 1-ից ձեռք բերվող ՀԴՄ կտրոնները:

Պարգևավճարները կտրամադրվեն 2012թ. հունվարի խաղարկության արդյունքներով` 4 և ավելի նիշերի համընկնումով ՀԴՄ կտրոն ներկայացնող 300 քաղաքացիներին` գործարքի արժեքից ելնելով:

Ըստ ՊԵԿ հարկման ընթացակարգերի բաժնի պետ Հրաչյա Մուրադյանի, «անցկացված մրցույթի արդյունքները հնարավորություն են ընձեռում ամսեկան լրացուցիչ ևս 300 մարդու պարգևավճար տրամադրել, ինչը էլ ավելի կշահագրգռի սպառողներին` պահանջել ՀԴՄ կտրոնները, դրանով նպաստելով հասարակության կողմից ՀԴՄ կիրառման նկատմամբ հսկողության իրականացմանը»: