23 փետրվարի 2011
ՀՀ պետեկամուտների կոմիտեի պատվիրակության այցը Միացյալ Թագավորություն
Փետրվարի 21-22-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել էր Լոնդոն, որտեղ հանդիպումներ են անցկացվել Միացյալ Թագավորության հարկային համակարգի ղեկավար ԴԵՎիդ Հարթնետի ԵՎ «KPMG Global» խոշորագույն աուդիտորական ընկերության՝ հարկային մասով ղեկավար Լաֆլին Հիքնեյի հետ:
Փետրվարի 21-22-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել էր Լոնդոն, որտեղ հանդիպումներ են անցկացվել Միացյալ Թագավորության հարկային համակարգի ղեկավար Դևիդ Հարթնետի և «KPMG Global» խոշորագույն  աուդիտորական ընկերության՝ հարկային մասով ղեկավար Լաֆլին Հիքնեյի հետ:

Միացյալ Թագավորության հարկային համակարգի ղեկավարի հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են երկու երկրների հարկային համակարգերի միջև  տեղեկատվության  և փորձի փոխանակման, ՀՀ հարկային համակարգի ծառայողների համար Միացյալ Թագավորության հարկային համակարգ՝ վերապատրաստման նպատակով գործուղումներ կազմակերպելու, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև  Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին տարիներին իրականացված բարեփոխումներին, մասնավորապես քննարկվել են Հայաստանի հարկային համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների կատարելագործման և զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: 

Միացյալ Թագավորության հարկային համակարգի և «KPMG Global» ընկերության ղեկավարները բարձր են գնահատել մեր երկրի հարկային համակարգում իրականացվող շարունակական բարեփոխումների ընթացքը և առավել սերտ համագործակցելու ցանկություն են հայտնել: