21 մարտի 2011
Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծության 2011թ. հունվար ամսվա
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել ԵՎ վերլուծության է ենթարկվել <Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի հունվար ամսվա ամփոփ ցուցանիշները>
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել <Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի հունվար ամսվա ամփոփ ցուցանիշները> համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի,  որի արդյունքում պարզվել է.

1. Իրացումից հասույթը 2011թ.–ի հունվար ամսին կազմել է 138.8 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 4.6 %-ով: Ընդ որում, նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 192 կազմակերպությունների մոտ` 23.3 մլրդ դրամով և նվազել 225-ի մոտ` 28.7 մլրդ դրամով:

2. Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա հունվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել են 8.3 %–ով և կազմել 58.4 մլրդ դրամ: Ընդ որում, ներմուծման ծավալները աճել են 172 կազմակերպությունների մոտ շուրջ 19.9 մլրդ դրամով և նվազել` 80-ի մոտ համապատասխանաբար 24.7 մլրդ դրամով: 

3. Արտահանման ծավալները 2011թ.-ի հունվարին կազմել է 20.1 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 16.5 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 3.6 մլրդ դրամով:

4. Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ.-ի հունվարին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 21.6 մլրդ. դրամ: Միաժամանակ, պետք է արձանագրել, որ նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի հունվար ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 61.4 %–ը:

5. 2011թ.-ի հունվարին հարկային մարմնի կողմից կատարվել են 32 հարկային  ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 194.2 մլն դրամի չափով:

6. 01.02.2011թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 70.7 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 50.2 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 6.7 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ 2011թ.-ի հունվար ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում չի կատարվել: