20 դեկտեմբերի 2011
2011թ. հոկտեմբեր ամսվա Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծություն
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել ԵՎ վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի հոկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները»
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի հոկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: 2011 թվականի հոկտեմբեր ամսվա խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծությունը իրականացվել է 2010 և 2011 թվականների սեպտեմբեր ամիսների նույն 440 հարկ վճարողների համար: 

Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ

1. Իրացումից հասույթը 2011թ.–ի հոկտեմբեր ամսին կազմել է 215.6 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 9.9 %-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 233 կազմակերպությունների մոտ` 44.0 մլրդ դրամով և նվազել 200-ի մոտ` 32.1 մլրդ դրամով:

2. Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա հոկտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 35.3 %–ով և կազմել 76.1 մլրդ դրամ: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 173 կազմակերպությունների մոտ շուրջ 36.8 մլրդ դրամով և նվազել` 138-ի մոտ համապատասխանաբար 16.9 մլրդ դրամով: 

3. Արտահանման ծավալները 2011թ.-ի հոկտեմբերին կազմել է 28.7 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 22.4 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 6.4 մլրդ դրամով:

4. Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ.-ի հոկտեմբեր ամսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 20.3 մլրդ. դրամ: Ընդ որում, նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի հոկտեմբեր ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 56.5 %–ը:

5. 2011թ.-ի հոկտեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 64 հարկային  ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 61.4 մլն դրամի չափով:

6. 01.11.2011թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 85.2 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 55.6 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 17.2 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ.-ի հոկտեմբեր ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 2158.1 մլն դրամի չափով: