19 հունվարի 2012
Հունիսի 6-ին Նիժնի Նովգորոդ քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների 47-րդ նիստը
Նիստին մասնակցել են ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, ինչպես նաԵՎ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Ղազախստանի Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի մաքսային ծառայությունների ներկայացուցիչները:
Նիստին մասնակցել են ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի,  Ուկրաինայի, Ադրբեջանի, Ղազախստանի Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի  մաքսային ծառայությունների ներկայացուցիչները:

Հանդիպման օրակարգում ներառված են եղել ԱՊՀ անդամ պետությունների միջև մաքսային համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես` ԱՊՀ անդամ պետությունների` մաքսային ոլորտում միջազգային-իրավական բազայի վերանայմանը, ԱՊՀ մասնակից-պետությունների մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր: Բացի այդ, նիստի ընթացքում քննարկվել է   նշված պետությունների մաքսային գերատեսչությունների համար բանիմաց կադրերի պատրաստման հարցը Ռուսաստանի մաքսային ակադեմիայի բազայի հիման վրա: Ուստի Ա. Բելյանինովը քննարկման ժամանակ կարևորել է այդ նպատակով  Ակադեմիայում այլազգի ուսանողների համար տեղերի ընդլայնման հարցը: Ի դեպ, ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարը  նիստի ընթացքում իր շնորհավորական ուղերձն է փոխանցել Հայաստանի մաքսային պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Գագիկ Խաչատրյանին` այդ բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզված լինելով, որ այսուհետ ևս կշարունակվի և էլ ավելի կամրապնդվի Գ. Խաչատրյանի ղեկավարած կառույցի և Ռուսաստանի մաքսային գերատեսչության միջև արդյունավետ համագործակցությունը:

Մեր տեղեկանքը

ԱՊՀ մասնակից-պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհուրդը  ստեղծվել է 1993թ. դեկտեմբերի 23-ին` «Տնտեսական միություն ստեղծելու մասին» պայմանագրի դրույթների իրագործման նպատակով: Հետագայում, ԱՊՀ շրջանակներում ընդունվել են մի շարք միջպետական և միջկառավարական համաձայնագրեր, մասնավորապես` 1994 թ. ապրիլի 15-ին ստորագրվել է «Ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին» համաձայնագիրը, որի համաձայն, ԱՊՀ որևէ երկրի ծագման ապրանքը ԱՊՀ մեկ այլ երկիր տեղափոխելիս, այն օգտվում է  մաքսատուրքի արտոնությունից:

Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեության սկզբից մինչ օրս Հայաստանի Հանրապետության  անունից «Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» բազմակողմանի համաձայնագիր է ստորագրվել Խորհրդի անդամ բոլոր երկրների հետ: Բացի այդ կնքվել են երկկողմանի միջկառավարական համաձայնագրեր Վրաստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի հետ: Իսկ նախորդ տարի Բելոռուսի հետ միջգերատեսչական արձանագրություն է ստորագրվել մաքսային վիճակագրության տվյալների փոխանակման վերաբերյալ: Նման երկու արձանագրություն առաջիկայում կստորագրվի նաև Վրաստանի և Ուկրաինայի հետ:

Հարկ է նշել, որ Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստ գումարվում է տարին երկու անգամ` յուրաքանչյուր կիսամյակի վերջում: