20 հունվարի 2012
Մաքսային հարցերով հանդիպում ՍԵՎծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում
Քննարկվել է BSEC անդամ-պետությունների սահմաններով տեղափոխվող ապրանքների ԵՎ տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկատվության փոխանակման հնարավորությունը
Քննարկվել է BSEC անդամ-պետությունների սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկատվության փոխանակման  հնարավորությունը
 
Սևծովյան տնտեսական համագործակցության /BSEC/ անդամ-պետությունների սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկատվության փոխանակումը կարող է շատ արդյունավետ լինել մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեմ պայքարում, նպաստել մաքսային օրենսդրության լիարժեք իրագործմանը: Այդ պատճառով հոկտեմբերի 2-ից 3-ը Յալթայում կազմակերպված աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ կարևորվել են քննարկումները նման կառույցի ստեղծման հնարավորության շուրջ:

BSEC անդամ-պետություններից մաքսային հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցել են փորձագետներ Հայաստանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Թուրքիայից և Ուկրաինայից:

Անդրադառնալով նախնական տեղեկատվության փոխանակմանը BSEC անդամ պետությունների շրջանակներում` հանդիպմանը մասնակցող Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը դրական է գնահատում այդ նախաձեռնությունը` նշելով, որ տեղեկատվության փոխանակման համակարգը արդեն իսկ ներդրվել է Եվրամիության անդամ երկրների միջև: Ընդ որում, ԵՀ ներկայացուցիչը վստահեցրել է, որ նախնական տեղեկատվության փոխանակման համակարգի  ներդրմանը հավելյալ օժանդակություն կցուցաբերվի  BSEC անդամ-պետությունների շրջանակում: Օժանդակությունը կլինի ինչպես նյությական, այնպես էլ փորձի փոխանակման և անձնակազմի ուսուցման սեմինարների տեսքով, որոնք կկազմակերպվեն Եվրոպական հարևանության քաղաքականության (ENP) և Տեխնիկական աջակցման տեղեկատվության փոխանակման ծրագրի (TAIEX) շրջանակներում:

Սերբիայի և Թուրքիայի ներկայացուցիչների կարծիքով նախնական տեղեկատվության փոխանակման այդպիսի բազմակողմ մեխանիզմ մինչ օրս հնարավոր չի եղել ստեղծել իրավաբանական և տեխնիկական խնդիրների պատճառով, ուստի աշխատանքային խումբը որոշեց հաջորդ հանդիպման ժամանակ ուսումնասիրել նախնական տեղեկատվության փոխանակաման մեխամիզմի կառուցվածքը, քննարկել և ստորագրել  BSEC անդամ-պետությունների շրջանակներում նախնական տեղեկատվության փոխանակման իրավաբանական փաստաթուղթ: Բացի այդ, աշխատանքային խումբն առաջարկեց Եվրահանձնաժողովի մասնակցությամբ և օժանդակությամբ Ուկրաինայում կամ Մոլդովայում կազմակերպել այդ երկրներում մաքսային տվյալների փոխանակման բնագավառում գործող երկկողմ համաձայնագրի շրջանակներում փորձի փոխանակման սեմինար: