19 դեկտեմբերի 2011
ՊԵԿ-ի հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 400 դիմորդ
Պետական եկամուտների կոմիտեն, հավատարիմ համակարգը բանիմաց ԵՎ երիտասարդ կադրերով համալրելու գործելաոճին, դեկտեմբերի 1-ին մրցույթ էր հայտարարել տեղեկատվական համակարգում աշխատելու համար, որին հրավիրվում էին մասնակցելու համապատասխան կրթություն ունեցող անձինք:
Պետական եկամուտների կոմիտեն, հավատարիմ համակարգը բանիմաց և երիտասարդ կադրերով համալրելու գործելաոճին, դեկտեմբերի 1-ին մրցույթ էր հայտարարել տեղեկատվական համակարգում աշխատելու համար, որին հրավիրվում էին մասնակցելու համապատասխան կրթություն ունեցող անձինք: Դիմումների ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել 2011 թվականի դեկտեմբերի 15-ը: Այս ընթացքում մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 400 դիմորդ: Դեկտեմբերի 16-ին ՊԵԿ-ում մեկնարկեց դիմորդների հետ անցկացվող հարցազրույցի փուլը, որի արդյունքներով հայտնի կդառնան այն անձինք, որոնք աշխատանքի կանցնեն ՊԵԿ տեղեկատվական համակարգում: Հաշվի առնելով մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների քանակը` նրանք բաժանվել են հոսքերի` յուրաքանչյուրում ներառելով 50-ական դիմորդ և ամեն օր հարցազրույցի կհրավիրվեն մեկ հոսքի ներկայացուցիչներ: 

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը, «Դիմորդների այս քանակը նշանակում է, որ այն երիտասարդները, որոնք պետական եկամուտների կոմիտե աշխատանքի ընդունվելու հայտ են ներկայացրել, հավատում են համակարգում իրականացվող բարեփոխումներին և ցանկանում են մասնակիցը դառնալ հանրապետությունում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման և ավտոմատացման գործընթացին»: