19 հոկտեմբերի 2011
2011թ. oգոստոս ամսվա Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծություն
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել ԵՎ վերլուծության է ենթարկվել "Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի օգոստոս ամսվա ամփոփ ցուցանիշները"
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել "Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի օգոստոս ամսվա ամփոփ ցուցանիշները" համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի:

2011 թվականի օգոստոս ամսվա խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծությունը իրականացվել է 2010 և 2011 թվականների օգոստոս ամիսների նույն 440 հարկ վճարողների համար: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ

1. Իրացումից հասույթը 2011թ.–ի օգոստոս ամսին կազմել է 226.5 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 8.0 %-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 265 կազմակերպությունների մոտ` 53.7 մլրդ դրամով և նվազել 165-ի մոտ` 37.2 մլրդ դրամով:

2. Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա օգոստոս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 19.5 %–ով և կազմել 85.2 մլրդ դրամ: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 174 կազմակերպությունների մոտ շուրջ 34.2 մլրդ դրամով և նվազել` 139-ի մոտ համապատասխանաբար 20.3 մլրդ դրամով:

3. Արտահանման ծավալները 2011թ.-ի օգոստոսին կազմել է 31.8 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 22.6 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 9.2 մլրդ դրամով:

4. Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ.-ի օգոստոս ամսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 20.9 մլրդ. դրամ: Ընդ որում, նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի օգոստոս ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 58.5 %–ը:

5. 2011թ.-ի օգոստոսին հարկային մարմնի կողմից կատարվել են 62 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 139.3 մլն դրամի չափով:

6. 01.09.2011թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 86.5 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 52.0 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 12.6 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ.-ի օգոստոս ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 1794.4 մլն դրամի չափով: