17 հուլիսի 2012
Տեղեկատվություն “Շահող կտրոն” վիճակահանության արդյունքների մասին
ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2012 թվականի հուլիսի 14-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են...
ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2012 թվականի հուլիսի 14-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

6         0          0        0         8         4         2         0

2012 թվականի հուլիսի 14-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են 2012 թվականի հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ տրամադրված ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:

ՀԴՄ կտրոնների հատուկ համարների 8 կամ 7 նիշերը (առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ) վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերի հետ համընկնելու դեպքում, ՀԴՄ կտրոններ տիրապետողներին որպես պարգևավճար կտրամադրվի մեկական ավտոմեքենա, 6 կամ 5 թվերի համընկման դեպքում ավտոմեքենաները կտրամադրվեն գործարքի առավելագույն արժեքներ ունեցող ՀԴՄ կտրոններ տիրապետողներին:

6 և 5 թվերի համընկմամբ այն ՀԴՄ կտրոններ տիրապետողներին, որոնց վիճակահանության արդյունքներով ավտոմեքենաներ չեն տրամադրվել, ինչպես նաև 4 թվերի համընկմամբ ՀԴՄ կտրոններ տիրապետողներին գործարքի արժեքներից կախված որպես պարգևավճար կտրամադրվի ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ ինտերնետ կապից 6 ամսով անվճար օգտվելու իրավունք ու մոդեմ և բջջային հեռախոս:

Այն քաղաքացիները, որոնց ՀԴՄ կտրոնի առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերը համընկել են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին, պետք է մինչև ՀՈՒԼԻՍ ամսվա վերջին աշխատանքային օրն անձը հաստատող փաստաթղթով ներկայանան ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչություններ` ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:


Շահում եք Դուք, շահում է պետությունը