14 հուլիսի 2012
Վերլուծական կարողությունների զարգացումը՝ 2012-ին ՊԵԿ բարեփոխումների առաջնահերթություններից
Ներդրվել է եռաստիճան ծանուցման համակարգ. աշխատանքային խորհրդակցություն կոմիտեում
Ներդրվել է եռաստիճան ծանուցման համակարգ. աշխատանքային խորհրդակցություն կոմիտեում

Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների այս տարվա կարևոր ուղղություններից է համակարգի վերլուծական կարողությունների զարգացումը: 2012-ի հունվարի 1-ից ՊԵԿ-ն իրականացնում  է բացառապես ռիսկերի վրա հիմնված ստուգումներ` նոր համակարգված մոտեցում  ներդնելով ստուգումների գործընթացում: Կոմիտեի նախագահը հարկային տեսչությունների և պատասխանատու մյուս մարմինների ղեկավարների  առջև հստակ խնդիր է դրել հսկողական նոր մեխանիզմների կիրառմամբ բացառել անհարկի միջամտությունը բիզնեսին, միաժամանակ բարձրացնել ստուգումների արդյունավետությունը:

ՊԵԿ Ուսումնական կենտրոնում Գագիկ Խաչատրյանը ոլորտի պատասխանատուների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Խնդիր է դրվել, որ  տնտեսվարող սուբյեկտին իր հարկային պարտավորությունների մասին անհարժեշտ է նոր մեխանիզմներով իրազեկել: Կոմիտեի ղեկավարի նախառենությամբ աշխարհում ընդունված առաջավոր փորձով  մեզ մոտ նույնպես ներդրվել է եռաստիճան ծանուցման համակարգ: Վերլուծական կարողությունների զարգացման շնորհիվ առանց հարկատուների գործունեությանն ուղղակիորեն և անհարկի միջամտելու, նախ ուսումնասիրվում են կոնկրետ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների տնտեսական ցուցանիշները, խախտումներ արձանագրելու դեպքում` արդեն գրավոր տեղեկացվելու է իրենց շրջանառությունների և վճարվելիք հարկերի մասին:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքերով, առաջին ծանուցման միջոցով հարկ վճարողին ավելի մեղմ է հիշեցվում հարկային պարտավորությունների մասին, երկրորդ դեպքում տեղեկացվում է, որ վերջինս դեռ չի կատարել սրբագրումներ,  երրորդ անգամ արդեն հիշեցվում է պատասխանատվության միջոցների անխուսափելիության մասին, և  եթե դա էլ չի օգնում` հետո նոր կիրառության մեջ են մտնում վարչարարական միջոցառումները: «Եռաստիճան ծանուցման համակարգի ներդրմամբ և զարգացմամբ հասցեական մոտեցում կկիրառվի յուրաքանչյուրի նկատմամբ: Ծանուցման մեջ, օրինակ, նշվելու է, որ ՙմեր տեղեկություններով՝ շրջանառության ծավալները պետք է ավելի մեծ լինեին, ուստի խնդրում ենք ինքնուրույն վերանայել Ձեր հայտարարագրած շրջանառության ծավալները և ըստ այդմ վճարման ենթակա հարկերի մեծությունը: Դրանով իսկ Դուք կխուսափեք Ձեր նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումից՚: Այսպիսի մոտեցմամբ բիզնեսը կխրախուսվի` ինքնուրույն վճարել հարկերը, միաժամանակ գիտակցելով. եթե չկատարեն իրենց հարկային պարտավորությունները` կհայտնվեն ռիսկային կազմակերպությունների ցանկում` մշտապես  գտնվելով ՊԵԿ տեսադաշտում»,-ընդգծել է Արմեն Ալավերդյանը:

Ի դեպ, այդպիսի մարտավարության արդյունավետությունն արդեն իսկ ապացուցվել է գործնականում` խոշոր հարկ վճարողների տեսչությունում, ինչի արդյուքնում տնտեսվարող սուբյեկտների մոտ վերանայվել են աշխատողների քանակը. խոշոր բիզնեսը սկսել է հստակ տվյալներ ներկայացնել:

2012 թվականի առաջին կիսամյակում` նախորդ տարվա համեմատ զգալի նվազել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը: ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության տվյալներով 2012թ. հունվար-հունիս ամիսներին հրապարակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման  648 հանձնարարագիր, որը կազմում է ստուգումների կիսամյակային ծրագրի շուրջ 54.4 տոկոսը: 2012թ. առաջին կիսմայակում իրականցվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում 363, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 334-ով կամ 52 տոկոսով, իսկ ստուգումներով արձանագրված գումարն աճել է 673մլն դրամով կամ 91 տոկոսով: Մեկ ստուգմամբ արձանագրված միջին գումարը 2012թ. առաջին կիսամյակում կազմել է 21մլն 199 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15 մլն 429 հազար դրամով կամ 367.4 տոկոսով:  Իսկ  ՀԴՄ, ելակետային տվյալների, չգրանցված աշխատողների և մնացած մասնակի ստուգումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  նվազել են 2139-ով:

Համակարգում վերլուծական կարողությունների զարգացմամբ ոչ միայն ստուգումներն  իրականացվում են ըստ ռիսկայնության աստիճանի, այլև հնարավորութուն է ընձեռվում հենց տեղում` հարկային տեսչություններում վերանայել կամայականությունները, արդյունքում ստեղծվում է կենտրոնացված համակարգ, որը հսկողություն է սահմանում կոմիտեի ամբողջ գործունեության նկատմամբ: