18 նոյեմբերի 2011
2011թ. սեպտեմբեր ամսվա Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծություն
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել ԵՎ վերլուծության է ենթարկվել <Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները>
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել <Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները> համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: 2011 թվականի սեպտեմբեր ամսվա խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծությունը իրականացվել է 2010 և 2011 թվականների սեպտեմբեր ամիսների նույն 440 հարկ վճարողների համար: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ
1. Իրացումից հասույթը 2011թ.–ի սեպտեմբեր ամսին կազմել է 218.5 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 14.8 %-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 254 կազմակերպությունների մոտ` 51.6 մլրդ դրամով և նվազել 189-ի մոտ` 21.1 մլրդ դրամով:

2. Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա սեպտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 14.7 %–ով և կազմել 80.0 մլրդ դրամ: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 160 կազմակերպությունների մոտ շուրջ 30.1 մլրդ դրամով և նվազել` 142-ի մոտ համապատասխանաբար 19.9 մլրդ դրամով: 

3. Արտահանման ծավալները 2011թ.-ի սեպտեմբերին կազմել է 35.6 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 30.2 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 5.4 մլրդ դրամով:

4. Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ.-ի սեպտեմբեր ամսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 19.6 մլրդ. դրամ: Ընդ որում, նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի սեպտեմբեր ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 57.6 %–ը:

5. 2011թ.-ի սեպտեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 78 հարկային  ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 3176.6 մլն դրամի չափով:

6. Աշխատողների միջին ցուցակային թիվը դիտարկվող ժամանակահատվածում ավելացել է մոտ 3606 մարդով կամ 2.7%-ով, իսկ աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները` 2138.3 մլն. դրամով կամ 11.2 %-ով:

7. 01.10.2011թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 91.9 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 54.2 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 15.4 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 770.1 մլն դրամի չափով: