14 հոկտեմբերի 2011
Գործարարները շուտով անձնական գրասենյակ կունենան ՊԵԿ-ում
Շարունակվում են ՊԵԿ-գործարար ոլորտային հանդիպումները. կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը զրուցել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ
Պետական եկամուտների կոմիտեում բիզնեսի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումն է տեղի ունեցել. բաց երկխոսության էին այս անգամ հրավիրվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայցուցիչները, իսկ օրակարգում` էլեկտրոնային կառավարման գործընթացի ընդլայնման հարցն էր: ՊԵԿ ղեկավարությունը բիզնեսին ներկայացրել է նաև `այսպես կոչված անձնական գրասենյակի գաղափարը: Քննարկումն անցել է ՊԵկ նախագահ Գագիկ Խաչատրյանի անմիջական ղեկավարությամբ:

ՊԵԿ-հարկ վճարող շփումների կրճատում, ժամանակի խնայողությություն, աշխատանքի արդյունավետության բարձրացում. այս նպատակների իրագործմանն է ուղղված ՊԵԿ-ում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և ընդլայնման գործընթացը: Իսկ դա նշանակում է` առանց հարկային և մաքսային մարմններ այցելելու գործարարը հենց իր գրասենյակից կարող է էլեկտրոնային եղանակով իրականացնել մաքսային ձևակերպումները և վճարները, ներկայացնել հարկային հաշվետվությունները: Այնինչ, շուրջ 2 տարի առաջ ներդրված էլեկտրոնային համակարգից այսօր օգտվում է  բիզնեսի ընդամենը 7, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի` 40 տոկոսը, ինչը  պետական եկամուտների կոմիտեի դիտարկմամբ` օրինաչափ չէ: Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը գործարարներին վստահեցրել է. “ՊԵԿ-ը բոլոր պայմանները ստղեծում է բիզնեսի  գործունեությունն ավելի դյուրացնելու համար: 2008-ից որդեգրել ենք այս քաղաքականությունը, խաղի նոր կաննոններ են սահմանվել և մեր նպատակն է` խթանել բիզնեսի աճին ու զարգավմանը”:

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը տեղեկացրել է, որ կոմիտեի կողմից հարկային և մաքսային ծառայություններում ներդվել են էլեկտրոնային կառավարման համակարգեր, որոնց ստեղծումն ինքնանպատակ չեն և բիզնեսը պետք է ակտիվորեն ներգրավվի այդ գործընթացներում:

Գագիկ Խաչատրյանը  բիզնեսին առաջարկում է` միասին ձևավորել այս մշակույթը և ավելի համարձակ, հավասարակշռված ու խելամիտ քայլերով առաջ գնալ: Փոխարենը` ՊԵԿ-ն  ակնկալում `ընդլայնել հարկերը կամովին վճարելու մեխանիզմը: Առաջարկը միանշանակ ընդունելի է գործարար աշխարհի կողմից: Արդյունավետ գնահատելով  ավելի քան 2 տարի առաջ սկիզբ դրված ՊԵԿ-ի համագործակցությունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը վստահեցնում է. “Կոմիտեի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների միջև շատ բաց երկխոսություն կայացավ, ինչը, կարծում եմ, իր հետևանքները կունենա և մեր այն գործարարներն, ովքեր դեռ չեն օգտվում էլեկտրոնային կառավարման համակարգից, նույնպես կհետևեն մյուսների օրինակին`անցնելով էլեկտորնային շփման”:

Իսկ էլեկտրոնային շփումը խրախուսելու նպատակով, ՊԵԿ-ը տեխնոլոգիական հերթական նորույթն է առաջարկում` ներկայացնելով էլեկտրոնային նոր ծրագիր, որի տրամաբանությամբ յուրաքանչյուր գործարար կոմիտեում շուտով ունենալու է իր, այսպես կոչված, անձնական գրասենյակը, ինչը` հարկատուների և հարկային մարմինների միջև օն-լայն շփման կատարելագործում է ենթադրում:  Ըստ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի, ծրագրի գործարկման պահից բոլոր գործարարներին հատուկ ծածկագիր է տրամադրվելու, որի միջոցով նրանք հնարավորություն կունենան տեսնել իրենց բիզնեսին վերաբերող բոլոր այն տվյալները, որոնք ՊԵԿ-ում են ֆիքսվում: “Ամբողջ անձնագրային տվյալները, որ տարիներ շարունակ նրանք ուղարկել են ՊԵկ և տեղեկատվություն չեն ունեցել, արդյոք այդ տեղեկատվությունը ճիշտ է մուտքագրված թե ոչ: Գործարարներն ունենալու են նաև վճարման անդորագրերի վերաբերյալ տեղեկատվություն: Այսինքն, վճարումները կատարելու պահից նրանք միանգամից կարող են հետևել, արդյոք ՊԵԿ-ը տեղեկացված է վճարման մասին, թե` ոչ: Գործելու է նաև հիշեցում-ծանուցման համակարգը, որի միջոցով հարկ վճարողներին կծանուցվենի ժամանակին ներկայացնել հաշվետվությունները: Իսկ, եթե ունեն պարտքեր` նույն մեխանիզմով կհուշենք այդ մասի, որպեսզի խուսափեն տույժ-տուգանքներից”,-գործարարներին տեղեկացրել է Միքայել Փաշայանը: Անձնական գրասենյակի օգնությամբ, գործարարը գործարք իրականացնելուց առաջ կարող է նաև հավաստիանալ, արդյոք` նման կազմակերպություն կա գրանցված  ՊԵԿ-ում, թե` ոչ, պարզապես հավաքելով տվյալ կազմակերպության անվանումը կամ հարկ վճարողի հաշվառման համարը:

ՏՏ-ի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումն ավարտվել է աշխույժ հարցուպատասխանով:  Ոլորտային նման հանդիպումները  շարունակական են. ճյուղ առ ճյուղ կքննարկվեն բոլոր խնդիրները, վստահեցրել  է ՊԵկ ղեկավարությունը: