31 հոկտեմբերի 2011
Պարզաբանում մի շարք ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ
Մի շարք էլեկտրոնային ԶԼՄ-ներում օրերս տեղադրված հրապարակումների առնչությամբ հայտնում ենք, որ տեղեկատվության մեջ հիշատակված ադրբեջանական տարանցիկ փոխադրման P001461 համարանիշով ավտոմեքենան Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 2011թ. հոկտեմբերի 21-ին Բագրատաշենի մաքսային կետով համաձայն 2011/33/43704 փոխադրման ամփոփագրի:
Մի շարք էլեկտրոնային ԶԼՄ-ներում օրերս տեղադրված հրապարակումների առնչությամբ հայտնում ենք, որ տեղեկատվության մեջ հիշատակված ադրբեջանական տարանցիկ փոխադրման P001461 համարանիշով ավտոմեքենան Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 2011թ. հոկտեմբերի 21-ին Բագրատաշենի մաքսային կետով համաձայն 2011/33/43704 փոխադրման ամփոփագրի: Ավտոմեքենան Ադրբեջանում պատկանել է Չինաստանի դեսպանատանը: Այն արտահանման երկրում հանվել է հաշվառումից, այնուհետև Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել Չինաստանի դեսպանատան կողմից հաշվառման կանգնեցվելու համար: Անհրաժեշտության դեպքում ՊԵԿ-ը պատրաստ է տրամադրել նաև փոխադրման ամփոփագրի կրկնօրինակը: