20 դեկտեմբերի 2011
ՊԵԿ պարզաբանումը մամուլում տեղ գտած հրապարակման վերաբերյալ
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2011թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 48 110կգ սխտոր հետԵՎյալ երկրներից. Չինաստան, Վրաստան, Հունաստան:
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2011թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 48 110կգ սխտոր հետևյալ երկրներից. Չինաստան, Վրաստան, Հունաստան: Համաձայն “ՀՀ մաքսային օրենսգրքի” 105-րդ հոդվածի` Հայաստանի քաղաքացիները կարող են առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված չէ 0 տոկոս և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազար դրամը:

Նախատեսված արտոնությունից ֆիզիկական անձինք կարող են օգտվել 180 օրը մեկ անգամ: Ինչ վերաբերում է հայկական շուկայում հայտնված սխտորին` այդ փաստի առնչությամբ ՊԵԿ-ն ուսումնասիրություն է իրականացնում, որի արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: