09 փետրվարի 2011
ՊԵԿ-ի պարզաբանումը իրավապաշտպան Վարդան Հարությունյանի նամակի վերաբերյալ
"Իրավունքի ԵՎ ազատության կենտրոն" հ/կ նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կողմից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված բաց նամակի առնչությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կոնկրետ ուսումնասիրություն է կատարել նամակում նկարագրված դեպքի վերաբերյալ ԵՎ պարզել հետԵՎյալը.
"Իրավունքի և ազատության կենտրոն" հ/կ նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կողմից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված բաց նամակի առնչությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կոնկրետ ուսումնասիրություն է կատարել նամակում նկարագրված դեպքի վերաբերյալ և պարզել հետևյալը.

Վ. Հարությունյանին առաքված ծանրոցը` նրա բնորոշմամբ "երկու գիրք պարունակող փաթեթը", այն փոխադրող կազմակերպության աշխատակցի սխալի հետևանքով հայտնվել է իրավաբանական անձանց համար ուղարկված ծանրոցների շարքում, իսկ ՀՀ Մաքսային օրենսգրքի համաձայն, նման դեպքերում տվյալ իրավաբանական անձն անպայման պետք է այցելի մաքսային մարմիններին` անկախ ուղարկված ծանրոցի արժեքից, քաշից և այլն: Այդ պատճառով, թյուրիմացաբար, ծանրոցը ստանալու համար Վ. Հարությունյանից պահանջվել է ներկայանալ "Կարգո" տերմինալ:

Նամակագիրը դժգոհել էր նաև, թե ինչու պետք է «մեկ կիլոգրամանոցե փաթեթի համար զննման ու փաստաթղթային ձևակերպումների այդքան շատ ընթացակարգեր անցներ ու "հսկայական ժամանակ" վատներ: Այդ խնդրի հետ կապված էլ հարկ ենք համարում պարզաբանել, որ նշված տերմինալում, բացի մաքսային ծառայությունից, գործում են նաև անվտանգության ապահովման համար պատասխանատու և հսկողություն իրականացնող այլ ծառայություններ, որոնց գործառույթները և պահանջները, ի դեպ, տարածվում են նաև մաքսային ծառայության աշխատակիցների վրա:

Ինչ վերաբերում է Վ. Հարությունյանի հարցադրումներին, ապա դրանց կարգավորումն արդեն իսկ նախատեսվել է "ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել այս տարվա փետրվարի 5-ից: Հաշվի առնելով այն խոչընդոտները, որոնց հաճախ առնչվում էին ՀՀ քաղաքացիները ծանրոցների մաքսային ձևակերպումների ժամանակ, Պետական եկամուտների կոմիտեն այդ օրենքով մի շարք լուրջ բարեփոխումներ է նախատեսել փոստային առաքումներով ստացվող ապրանքների մաքսազերծման կարգի մասով: Մասնավորապես, մաքսատուրքից ազատման արտոնությունն այսուհետ կիրառվելու է 150 հազար դրամ մաքսային արժեքը չգերազանցող ծանրոցների նկատմամբ` ներկայիս 50 հազար դրամի փոխարեն: Ընդ որում, այդ ծանրոցներն անմիջապես փոխանցվելու են հասցեատերերին:

Իսկ տերմինալին կից ավտոկայանում մատուցվող ծառայությունների համար, որոնք ևս հարուցել են նամակագրի դժգոհությունը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն որևէ պատասխանատվություն չի կրում: