02 մարտի 2011
Պարզաբանում “Թեժ գծով” ստացված զանգերի վերաբերյալ
Օրերս մաքսային ծառայության “թեժ գծին” դիմած քաղաքացիներից ոմանք մտավախություն են հայտնել, թե ՊԵԿ Ավտոմեքենաների մաքսային ձԵՎակերպումների մասնագիտացված մաքսատան տեղեկատու համարները` 48-35-99 ԵՎ 48-38-19, չեն աշխատում:
Օրերս մաքսային ծառայության “թեժ գծին” դիմած քաղաքացիներից ոմանք մտավախություն են հայտնել, թե ՊԵԿ Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան տեղեկատու համարները` 48-35-99 և 48-38-19, չեն աշխատում: Այս խնդրի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ նշված համարները գործում են, պարզապես դրանք գերծանրաբեռնված են` հաշվի առնելով, որ այդ հեռախոսահամարների օգնությանը դիմում են բազմաթիվ քաղաքացիներ` հանրապետության տարբեր մարզերից, իսկ մեկ հեռախոսազանգի ընթացքում յուրաքանչյուր մեքենայի վերաբերյալ համապատասխան տվյալների տրամադրումը որոշակի ժամանակ է պահանջում: