08 սեպտեմբերի 2010
Պարզաբանում «Հայկական ժամանակ» օրաթերթի սեպտեմբերի 7-ի հրապարակման վերաբերյալ
Ի պատասխան «Հայկական ժամանակ» օրաթերթի` սեպտեմբերի 7-ի հրապարակման, ըստ որի, իբրԵՎ թե, «ՀՀ պետեկամուտների կոմիտեն չի կարողացել ապահովել պետբյուջեի մուտքերը հարկային ծառայության մասով», անհրաժեշտ ենք համարում նշել` չգիտենք, թե օրաթերթն ինչ աղբյուրից է օգտվել տեղեկատվությունը հրապարակելիս, բայց որ այն հեռու է իրականությունից` փաստ է:
Ի պատասխան «Հայկական ժամանակ» օրաթերթի` սեպտեմբերի 7-ի հրապարակման, ըստ որի, իբրև թե, «ՀՀ պետեկամուտների կոմիտեն չի կարողացել ապահովել պետբյուջեի մուտքերը հարկային ծառայության մասով», անհրաժեշտ ենք համարում նշել` չգիտենք, թե օրաթերթն ինչ աղբյուրից է օգտվել տեղեկատվությունը հրապարակելիս, բայց որ այն հեռու է իրականությունից` փաստ է: Կոմիտեն, ինչպես 2010-ի բոլոր ամիսներին, այնպես էլ օգոստոսին գերակատարել է հարկային եկամուտների հավաքագրման նախատեսված ցուցանիշները, այն էլ` ինչպես մաքսային, այնպես էլ հարկային ծառայությունների մասով, հետևաբար անիմաստ է խոսել չեղած թերակատարումը «կոծկելու» մասին: Հարկ ենք համարում շեշտել, որ օգոստոսին ևս հարկային մասով մուտքերը գերակատարվել են, ուստի որևէ անհրաժեշտություն չի եղել դրանք «ծածկել» մաքսային ծառայության գծով հավաքագրումների հաշվին կամ սոցիալական ապահովագրության վճարների ցուցանիշները ներառյալ ներկայացնելու միջոցով, ինչպես հրապարակման հեղինակը թյուրիմացաբար եզրակացրել է: Օրաթերթի ընթերցողներին թյուրըմբռնումից զերծ պահելու նպատակով ներկայացնում ենք հավաքագրումների ցուցանիշները ինչպես հարկային եկամուտների, այնպես էլ առանձին սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրումների վերաբերյալ: Այսպես, 2010թ. ութ ամիսների ընքացքում կոմիտեն գերակատարել է մուտքերը` հավաքագրելով 389մլրդ 391մլն դրամ` նախատեսված 350մլրդ 862մլն դրամի փոխարեն: Նույն ժամանակահատվածում գերակատարվել է նաև սոցիալական  ապահովագրության վճարի ցուցանիշը` նախատեսված 67մլրդ 195մլն դրամի դիմաց կազմելով 74մլրդ 603մլն դրամ: