29 մարտի 2011
Պարզաբանում "Հրապարակ" օրաթերթի 23.03.2011թ-ի հրապարակման վերաբերյալ
"Հրապարակ" օրաթերթի 23.03.2011թ համարում տպագրված նյութի վերաբերյալ հայտնում ենք, որ լուրի մեջ նշված նյութերը հիմնավորված չեն փաստերով:
"Հրապարակ" օրաթերթի 23.03.2011թ համարում տպագրված նյութի վերաբերյալ հայտնում ենք, որ լուրի մեջ նշված նյութերը հիմնավորված չեն փաստերով: Փոքր ձեռնարկություններից մեկի տնօրենը ամենայն հավանականությամբ չի տիրապետում հարկային օրենսդրությանը և խոսել է իրեն անծանոթ բնագավառից: Եթե հիմք ընդունենք հոդվածում արտացոլված ցուցանիշները և դրույքաչափերը, ապա տվյալ հարկ վճարողի տարեկան եկամտահարկի կամ շահութահարկի գումարը պակաս կլինի անգամ "Շահութահարկի մասին" ՀՀ օրենքի 471 կամ "Եկամտահարկի մասին" ՀՀ օրենքի 291 հոդվածներով ամրագրված շահութահարկի կամ եկամտահարկի 1% նվազագույն գումարներից:

Պետք է նշել, որ Էրեբունու ՀՏ-ն ղեկավարվում է ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից Հարկ վճարողների սպասարկման որդեգրած քաղաքականությամբ, իրականացնում է հարկ վճարողների մոտ իրազեկման և խորհրդատվական աշխատանքներ, որոնք, կարծում ենք, այլ ձևով են մեկնաբանվել տվյալ հարկ վճարողի կողմից: Միաժամանակ պետք է նշել, որ Էրեբունու ՀՏ աշխատակիցները պահպանում են hարկային ծառայողի վարքագծի /Էթիկայի/ կանոնները: